Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Հրապարակ. Ռուսա­կան երկաթուղի­ների գլխավոր տնօրենի և վարչապետի հանդիպումը ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել. կշարունակի՞ ՀԿԵ-ն գործել ՀՀ-ում
09/10/2019 10:36
Կիսվել

Հրապարակ. Ռուսա­կան երկաթուղի­ների գլխավոր տնօրենի և վարչապետի հանդիպումը ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել. կշարունակի՞ ՀԿԵ-ն գործել ՀՀ-ում

«Երեկ Հայաստանում էր գտնվում «Ռուսա­կան երկաթուղի­ներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նա­խագահ Օլեգ Բելոզյորովը: Մեր տեղեկություններով՝ այցն անսպասելի է եղել: Բելոզյորովը ժամանել է մեկ օրով՝ Հայաստանի վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուսական ընկերության խնդիրների շուրջ զրույց ունենալու նպատակով:

«Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո մենք կտարածենք մամուլի հա­ղորդագրություն»,- ասաց խոսնակը և տարածեց «հերթապահ» ձևակերպումներով մի տեքստ:

Ըստ դրա՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ համա­գործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետա­գա զարգացմանը վերաբե­րող հարցեր: «Մասնավո­րապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստա­նի Դաշնություն բեռնե­րի լաստանավային փո­խադրումների ուղղությամբ համագործակցության հնարավորությունների շուրջ»,- ասված է նյութում:

Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ խոսք է գնացել սահմանա­յին, երկաթուղային բեռնա­փոխադրումների ծավալը և ռուսական երկաթգծի եկամուտներն ավելացնելու մասին, սակայն Բելոզյորովի բուն անհանգստությունը կապված է «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկա­թուղի» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի ընթացքի հետ:

Նրա այցի նպատակը, կարելի է ասել, հարաբերությունները պարզելն է եղել: Ռուսական կողմին մասնավորապես դուր չի եկել այն, որ Գլխա­վոր դատախազությունը նոր հաղորդումներ է ստացել «Հարավկովկասյաև երկա­թուղու» տնօրեն Սերգեյ Վալկոյի, երկաթուղու ան­վտանգության պետ, ԱԱԾ գեներալ Դարբինյանի և այլ նախկին ԱԱԾ-ականների դեմ:

Չի բացառվում, որ հենց այս հանդիպման ընթացքում է վերջնականապես որոշվել այն հարցը, թե արդյոք ռուսական ընկերությունը շարունակելու է գործու­նեությունը Հայաստանում: Այս իմաստով զրույցը Բելոզյորովի ու Փաշինյանի միջև ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել՝ կա´մ թողնում եք, որ ռուսական ընկերությունը ներդրումներ անի ու աշխատի, կա´մ ռուսները հրաժարվում են հավա­տարմագրային կառավա­րումից»,-գրում է թերթը:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9