Ֆինանսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է միջազգային աշխատաժողով
28/10/2019 21:14
Կիսվել

ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է միջազգային աշխատաժողով

Քննարկվել են իրական սեփականատերերի և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակման մեխանիզմները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ  հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Երևանում մեկնարկել է «Փաստացի սեփականատեր և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակում» խորագրով միջազգային աշխատաժողով:

Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն նպատակադրված է ուրույն դեր ունենալ ՏՀԶԿ՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի ընտանիքում և հասնել  լավագույն համագործակցության: «Վերջին տարիներին զանգվածային լրատվության միջոցներով ի հայտ եկած տեղեկությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ հարկման նպատակով  թափանցիկության ապահովումը պետությունների առանցքային խնդիրներից է: Ավելին, այդ տեղեկությունները ցույց տվեցին, որ հարկեր չվճարելն առանձին ֆինանսական հանցագործության տեսակ չէ, այլ սերտորեն կապված է, օրինակ, փողերի լվացման և կոռուպցիայի հետ, որոնք խիստ բացասական ազդեցություն ունեն հասարակության վրա: Շատ կազմակերպություններ թաքցնում են իրենց փաստացի սեփականատերերի մասին տեղեկությունները, հետևաբար տեղեկությունների թափանցիկությունը կարող է կենսական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերից խուսափելու դեպքերի և նմանատիպ այլ երևույթների բացահայտման համար»,-նշել է կոմիտեի նախագահը: Դավիթ Անանյանը վերահաստատել է, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է հարկերի չվճարման և փողերի լվացման դեմ պայքարի միջազգային ստանդարտների ներդրման հարցում: 

Հնգօրյա աշխատաժողովի օրակարգում իրական սեփականատերերի մասին քննարկումներն են: Մասնավորապես՝ դիտարկումներ կներկայացվեն «իրական սեփականատեր» եզրույթի մեկնաբանության, հարկային մարմինների կողմից իրական սեփականատերերին հայտնաբերելու հնարավոր լծակների և տեղեկությունների փոխանակման արդյունավետ համակարգի վերաբերյալ: Աշխատաժողովի մասնակիցները փաստել են, որ իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հասանելիության ապահովումն հարկման նպատակով թափանցիկության միջազգային չափորոշիչի կարևորագույն մասն է և առանցքային նշանակություն տեղեկությունների փոխանակման ժամանակ: Այս ուղղությամբ միջազգային չափորոշիչների կիրառումը կխոչընդոտի կազմակերպությունների հարկեր չվճարելուն և հանցավոր գործունեությանը: Աշխատաժողովում կարևորվել է փաստացի սեփականատերերի վերաբերյալ երկրների միջև տեղեկությունների փոխանակման անհրաժեշտությունը: Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջև գործակցությունը թափանցիկ հարկման միջավայր կապահովի փոխհամագործակցության և ներդրումների համար:

Նշենք, որ Հայաստանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի անդամ է 2015 թվականից:

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3