ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 07/11/19
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.77 դրամով և կազմել 477.34 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.62 դրամով և կազմել 528.80 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 7.50 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 614.19 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 321.74 դրամով և կազմել 22806.17 դրամ: Արծաթի գինը նվազել է 9.45 դրամով և կազմել 269.18 դրամ: Պլատինի գինը նվազել է 237.45 դրամով և կազմել 14272.56 դրամ: