Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՊԵԿ-ը կատարելագործում է վերլուծական կարողությունները հետբացթողումային հսկողության փուլում
15/11/2019 17:09
Կիսվել

ՊԵԿ-ը կատարելագործում է վերլուծական կարողությունները հետբացթողումային հսկողության փուլում

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունն ապրանքների բացթողմանը հաջորդող փուլ տեղափոխելու ճանապարհին գործարկում է ինքնաշխատ ծրագրեր: Հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է, որ արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով կատարելագործվում են վարչության վերլուծական կարողությունները: Ավտոմատացվում է գործարքների վերլուծությունը, ինչը թույլ կտա ինքնաշխատ ծրագրով վերհանել մաքսազերծման ընթացքում կատարվող ցանկացած գործարքի ռիսկերը: Գործարկվելու է նաև տնտեսվարող սուբյեկտների վարքագծի գնահատման ինքնաշխատ համակարգ, որով կազմակերպությունները դասակարգվելու են ըստ ռիսկայնության ցածր, միջին և բարձր աստիճանների: «Սա արվում է այն նպատակով, որպեսզի տարիների ընթացքում իրավախախտում չկատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ավելի մեղմ մոտեցում ցուցաբերվի, իսկ մանրամասն և խիստ վարչարարությունն իրականացվի ռիսկայինների դեպքում»,-ընդգծել է Արմեն Սաֆարյանը: Նա տեղեկացրել է, որ կատարվելու է նաև ոլորտային վերլուծություն, այսինքն` տնտեսվարողների վարքագիծը գնահատելիս վերհանվելու են ոլորտային օրինաչափությունները:

«Վերլուծական գործիքների կիրառումը թույլ կտա վերահսկել ամբողջ շղթան` ներմուծումից իրացում»,-վստահեցրել է Արմեն Սաֆարյանը` հավելելով, որ վերլուծական կարողությունների զարգացումն առավելապես միտված է իրավախախտումների կանխարգելմանը:

Հետբացթողումային հսկողության վարչությունն աշխատում է նաև կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի ներդրման ուղղությամբ, ինչը թույլ կտա հետբացթողումային փուլում տնտեսվարողներին ներկայացնել վերհանված ռիսկերը և ստանալ նրանց պարզաբանումները: Արդյունքում հիմնավոր պատասխանի դեպքում վարչությունը կդադարեցնի ստուգման գործառույթները, իսկ հակառակ դեպքում` գործընթացն, ըստ անհրաժեշտության, կշարունակեն այլ ստորաբաժանումները:

Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության գնահատման սանդղակում նախորդ տարվա համեմատ ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը մոտ 3 անգամ բարելավել է դիրքերը` 24 միավորի փոխարեն գնահատվելով 61 միավորով: Վարչության պետի համոզմամբ` դա որդեգրված մոտեցումների և իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունք է: 

2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է 67 մաքսային ստուգում, ինչի արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են մոտ 253 մլն դրամի մաքսային վճարներ: Եղել են ապրանքների սխալ դասակարգման, սխալ մաքսային արժեքի ներկայացման և այլ բնույթի խախտումներ: ՀՀ մաքսային մարմիններին մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելու նպատակով 245 ընկերությունների վերաբերյալ 38 պետության 371 հարցում է կատարվել: Ուսումնասիրվել են «ժամանակավոր ներմուծում» և «վերամշակում ներքին տարածքում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված համապատասխանաբար 557 և 820 ապրանքների հայտարարագրեր: Համադրվել են նաև օտարերկրյա 9 պետություններից ՀՀ ներմուծված ապրանքներին վերաբերվող 13.644 ապրանքների հայտարարագրեր: Ռիսկերի ցուցիչների հիման վրա 9.100 անձինք դասակարգվել են` ըստ ռիսկի ցածր, միջին և բարձր մակարդակների:

ԵԱՏՄ անդամ պետություների կողմից բացահայտված իրավախախտումների ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են ԱՏԳ ԱԱ սխալ դասակարգման հատկանիշներ ունեցող 120 ծածկագրերով կատարված գործարքները: Ուսումասիրվել են նաև 140 ռիսկային ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների ներմուծումները Հայաստան: Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների 15 դեպքերով կազմվել են համապատասխան տեղեկանքներ:

Ապրանքների բացթողումից հետո մաքսային գործարքների հսկողության շրջանակում ուսումնասիրվել են 6,900 ապրանքների հայտարարագրեր, որի արդյունքում բացահայտվել և արձանագրվել է մաքսային օրենդրության պահանջների խախտման 32 դեպք, իսկ անհամապատասխանությունների 48 դեպք հանձնվել է հետագա ուսումնասիրության:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08