Սոցիալական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մեկնարկել է More for Metsamor կրթական նախագիծը
21/11/2019 14:56
Կիսվել

Մեկնարկել է More for Metsamor կրթական նախագիծը

Նոյեմբերի 21-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիան Մեծամորի թ.2 ավագ դպրոցում ներկայացրել է More for Metsamor կրթական նախագիծը: Ծրագիրն ուղղված է ժամանակակից կրթական ձեւաչափերի հասանելիության կազմակերպմանը նպատակ ունի դպրոցը վերածել կրթական հանգույցի քաղաքի համար:

«Մենք շատ ուրախ ենք, որ նախագիծը մեկնարկում է հենց մեր ուսումնական հաստատությունում: Համոզված եմ, որ մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում ծրագիրը կնպաստի դպրոցում կրթական նոր հնարավորությունների ձեւավորմանը` աշակերտների նորարարական մտածողությունը եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը զարգացնելու համար»,- ասել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Մայիս Նիկողոսյանը:

Ծրագրի մեկնարկին մասնակցել են Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն, «Հայաստանի էներգետիկական գործակալության» հիմնադրամի ատոմային էներգետիկայի բնագավառում նախագծերի ղեկավար Արտեմ Պետրոսյանը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, դպրոցի տնօրինությունը, ՀԱԷԿ-ի աշխատակիցները, ինչպես նաեւ ոլորտի փորձագետները:

Ծրագրի շրջանակում կես տարվա ընթացքում կանցկացվեն հանդիպումներ Հայաստանի եւ Ռուսաստանի նշանավոր մարդկանց հետ, որոնք Մեծամորի երիտասարդության հետ կկիսվեն իրենց կայացման փորձով, հաջողության պատմություններով: Կկազմակերպվեն նաեւ  ուսումնական ճամփորդություններ Հայաստանով, որոնք, անկասկած, հետաքրքիր ու օգտակար կլինեն երիտասարդների համար:

«Ժամանակակից կրթության համակարգը կենտրոնացած է ոչ այնքան դասագրքերից տեսական գիտելիքներ ձեռք բերելու վրա, այլ տրամաբանական եւ համակարգային մտածողության, թիմային աշխատանքի, ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների ու նորարարությունների ներառման միջոցով գործնական հմտությունների ձեռքբերմանը: Մեր կարծիքով՝ More for Metsamor նախագիծը լավ հնարավորություն է նման հմտություններ ձեռք բերելու համար»,- նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

More for Metsamor-ի կարեւոր փուլը գաղափարների մրցույթի շրջանակում դպրոցականներին իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն ընձեռելն է: Հաղթող նախագիծը կընտրվի քվեարկության եղանակով 2020թ. եւ կիրականացվի «Ռոսատոմի» աջակցությամբ:

«Ռոսատոմը» գիտելիքների կորպորացիա է, եւ մենք միշտ կիրագործենք եւ կաջակցենք այնպիսի նախագծերին, որոնք ապագա մասնագետներին զարգանալու հնարավորություն կտան, քանի որ հենց նրանք են մշակելու եւ ներդնելու նոր տեխնոլոգիաներ եւ նորարարություններ՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին: Ընկերության հիմնական կապիտալը մարդն է, եւ հենց այդ պատճառով «Ռոսատոմը» աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք բարելավում են մարդկանց կյանքի որակը»,- նշել է ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

«More for Metsamor» նախագծի շրջանակում դպրոցում կստեղծվի նաեւ մուլտիմեդիա գոտի: Այն հնարավորություն կտա ինտերակտիվ դասեր անցկացնել, որոնք կմիավորեն ոչ միայն դպրոցի աշակերտներին, այլեւ քաղաքի բոլոր բնակիչներին:

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորոցիա-ռուսաստանյան պետկորպորացիա, համընդհանուր տեխնոլոգիական առաջատարներից մեկն է։  Միավորում է ատոմային էներգետիկայի բնագավառի, ԱԷԿ-ների նախագծման ու կառուցման և էներգետիկ մեքենաշինության ակտիվները։ Արտասահմանյան պորտֆելների մեծությամբ Ռոսատոմը զբաղեցնում է աշխարհում 1-ին տեղը (36 էներգաբլոկ՝ 12 երկրում), աշխարհում 2-րդ տեղում է ուրանի պաշարներով ու 4-րդ տեղում դրա արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է ուրանի հարստացման ծառայությունների համաշխարհային շուկայի 36 ու միջուկային վառելիքի 17 տոկոսը։  Հայաստանի էներգետիկ ոլորտում Ռոսատոմի առանցքային նախագծերից է հայակական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը։ Աշխատանքների արդյունքում՝ կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարաձգվի մինչ 2026 թվական։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75