Սոցիալական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 425.50-1.50 EUR SELL - 432.00-1.50
OIL:  BRENT - 106.93+0.89 WTI - 102.39+0.93
COMEX:  GOLD - 4615.20-1.76 SILVER - 84.91-4.48
COMEX:  PLATINUM - 2029.80-5.45
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 158.47+0.33 EUR/GBP - 1.1651-0.53
FOREX:  EUR/USD - 1.1651-0.53 GBP/USD - 1.3373-1.13
STOCKS RUS:  RTSI - 1145.21-1.06
STOCKS US: DOW JONES - 50063.46+0.75 NASDAQ - 26635.22+0.88
STOCKS US: S&P 500 - 7501.24+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10372.93+0.46 CAC40 - 8082.27+0.93
STOCKS EUR:  DAX - 24456.26+1.32
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
Քաղցկեղ ունեցող հայ երեխաների երազանքը կհասնի տիեզերք. արտ-ծրագիրը՝ փոքրիկներին
22/11/2019 12:47
Կիսվել

Քաղցկեղ ունեցող հայ երեխաների երազանքը կհասնի տիեզերք. արտ-ծրագիրը՝ փոքրիկներին

 «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին այս տարի կմիանան նաև քաղցկեղ ու արյան հիվանդություն ունեցող հայաստանցի երեխաները: «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն իրենց երազանքները կնկարեն հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝  իրականացնելու փոքրիկների երազանքը:

Նոյեմբերի 24-ին Երևանում՝ Արյունաբանական կենտրոնում նախատեսվող այդ իրադարձության մասին «Արմենպրես»-ը խոսել է կազմակերպիչների հետ։

«Այս ծրագիրն արվել է 2016-ից շատ երկրներում: Երեխաները իրենց երազանքները, իրենց մտքերը նկարում են հատուկ կտավների վրա, վերջիններից կարվում է տիեզերագնացի հագուստ, որը տիեզերագնացները տանում են տիեզերք: Ամեն անգամ այդ հագուստը՝ սկաֆանդրը մի անուն է ունենում: Այս անգամ հագուստը ունենալու է «Երազող» անունը: Այն շատ խորհրդանշական ու հուզիչ է: Մենք միշտ ասում ենք՝ եթե մտքերդ ուղարկես տիեզերք, անպայման կիրականանան. այն, ինչ մենք մտքով, խոսքով ուղարկում ենք տիեզերք, անպայման իրականանում է: Եվ կարծում եմ, որ դա ուժ տվող ակցիա կլինի երեխաների համար, նրանք կհավատան, որ իրենց նկարած երազանքը սկաֆանդրի տեսքով տիեզերքում մնալով՝ կիրականանա»,-ասաց  «City of smile»/«Ժպիտների քաղաք»  բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

«Երազող» անվանումը կրող սկաֆանդրի համար իրենց երազանքներն են նկարել արդեն աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Բելգիայում քաղցկեղ ունեցող երեխաները: Հայաստանը կլինի միացող 7-րդ երկիրը: «Երազող»-ը աշխարհի տարբեր ծայրերի երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին: Դեմիրճյանը նկատեց՝ այս ակցիան նաև ինչ-որ առումով համախմբում է այդ հիվանդությունն ունեցող ամբողջ աշխարհի երեխաներին, միասին բոլորի երազանքն ավելի ուժեղ ու հնչեղ է դառնում: Հայաստան կբերվի նաև տիեզերքում եղած նախորդ սկաֆանդրը՝ «Հաղթանակը»: Հայաստան կգան նաև տիեզերագնացներ, երեխաները հնարավորություն կունենան շփվելու նրանց հետ, տալու տիեզերքի, տիեզերագնացության մասին իրենց հետաքրքրող հարցեր:

«Unity » սոցիալական շարժման հիմնադիր Ալյոնա Կուզմենկոն պատմեց, որ նախագիծն ի սկզբանե նախաձեռնվել է ԱՄՆ-ում՝ տիեզերագնաց Նիկոլ Ստոտի և արտ-թերապևտ Յան Սայենի կողմից, իրականացվել է «ՄԴ Անդերսոն» քաղցկեղի բուժման կենտրոնում, հետո լոկալ ծրագրից դարձել է միջազգային: Դրանում իր մեծ ներդրումն է ունեցել նաև Ալյոնան: Ռուսաստանում ծրագիրը կազմակերպում է «Unity » սոցիալական շարժումը՝ «Ռոսկոսմոս»-ի և մի շարք տիեզերագնացների ակտիվ մասնակցությամբ:

«Սկաֆանդր»-ը արտ-թերապիայի ծրագիր է, որի ընթացքում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաները և մեծահասակները նկարում են իրենց երազանքները սկաֆանդրի վրա, որն ուղարկում ենք տիեզերք: Նախագծին միացել է «Ռոսկոսմոս»-ը, և ռուսական ու ամերիկյան թիմերը միասին արդեն իրագործել են «Հաղթանակ» սկաֆանդրը և 2017-ին ուղարկել տիեզերք: Այն տիեզերքում մնացել է 138 օր:  Դրան մասնակցություն են ունեցել 180 երեխաներ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի 10 կլինիկաներից: Այդ սկաֆանդրը հիմա շատ ցուցադրություններում է ցուցադրվում։ Դա մի հիվանդանոցից մյուսն է տարվում տարբեր երկրներում՝ ոգեշնչելու երեխաներին, նրանց ծնողներին»,- ասաց նա:

Նախագծի իրագործման սկզբից մինչև այսօր տիեզերք է ուղարկվել արդեն 3 սկաֆանդր։ Տիեզերք բարձրացած ու ետ վերադարձած «Հաղթանակ»-ը ներկայում օգտագործում են Ռուսաստանում «Բարության դաս» խորագրով ակցիայի համար: Այն ներկայացրել են դպրոցներից մեկի թանգարանում, երեխաները մոտենում են դրան ու մտքում բարի երազանք պահում: «Բարության դաս»-ի շրջանակում «Unity » սոցիալական շարժման թիմը դպրոցներում երեխաներին սովորեցնում է կամավոր, բարի աշխատանք անելու արվեստը: Արդյունքում դպրոցականներն իրենց ձեռքերով փոքրիկ հուշանվերներ են պատրաստում քաղցկեղ ունեցող երեխաների համար, որոնք շարժման մասնակիցները հասցնում են որևէ երկրի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների: Սոցիալական շարժման թիմը, ի դեպ, նման հուշանվերներ է բերել նաև հայ երեխաների համար:

Ալյոնան պատմեց, որ Հայաստան գալով տեղեկացել է «City of smile»/«Ժպիտների քաղաք»  հիմնադրամի գործունեության մասին, և որոշել են հիմնադրամի հետ համատեղ ծրագրում ներգրավել նաև հայ փոքրիկներին:

Աննա Գրիգորյան

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5