Պաշտոնական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Արմեն Սարգսյան. Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուր ներդրող կգտնի իր գործընկերոջը
22/11/2019 21:31
Կիսվել

Արմեն Սարգսյան. Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուր ներդրող կգտնի իր գործընկերոջը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպված այս գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններին:

Մինչ գագաթնաժողովի բացումը Հայաստանի նախագահը գրառում է կատարել բանկի Պատվավոր հյուրերի գրքում։

Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին։ Նշելով, որ Արևելյան գործընկերությունը միավորում է Եվրամիությունն ու Եվրոպայի արևելքում և Կովկասում գտնվող վեց երկրների, և որ այս տարի նշվում է ԱլԳ հիմնադրման 10- ամյակը՝ նա ասել է, որ նախաձեռնության անդամ 6 երկրները միմյանցից շատ տարբեր են իրենց բնակչության թվով, տնտեսությամբ, քաղաքական կառուցվածքով, աշխարհաքաղաքական ու առևտրային ուղղվածությամբ: Առևտրի տեսանկյունից ԵՄ-ն նրանց բոլորի համար հիմնական գործընկերներից է: «ՎԶԵԲ-ը մշտապես նշում է, որ մենք երկարաժամկետ բարեկամներ ենք,-ասել է բանկի նախագահը։ – Արևելյան գործընկերության տարածաշրջանը հարուստ է և խոստումնալից ներդրողների համար: Տասնամյակներ շարունակված հաջող համագործակցությունից հետո այժմ ժամանակն է նայել առաջ: Մենք ՎԶԵԲ-ում հավատացած ենք, որ քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է լինեն լավ կառավարումը և օրենքի գերակայությունը»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցել է Արևելյան գործընկերության երկրներին՝ կառուցելու կայուն տնտեսություն՝ կենտրոնանալով երեք ոլորտների վրա: «Առաջինը՝ մենք անցում ենք կատարել դեպի ավելի դինամիկ տնտեսություն՝ բարելավելով գործարար միջավայրը,-ասել է Յոհաննես Հանը: – Երկրորդը՝ մենք բարելավել ենք գործընկեր երկրների կարողությունը՝ օգտվելու ԵՄ և միմյանց հետ համագործակցության առավելություններից: Մենք նաև աջակցություն ենք ցուցաբերել գործընկեր երկրներին՝ հասնելու մակրոտնտեսական կայունության: Ես քաջալերում եմ ձեզ բոլորիդ՝ բիզնես հանրությանը, ինչպես նաև մյուսներին, շարունակել ներդրումներ կատարել այս տարածաշրջանում: Այստեղ մեծ ներուժ կա»:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի վարչապետների, Վրաստանի փոխվարչապետի հետ մասնակցել է «Խթանելով աճը. հնարավորություններ ներդրողների համար» խորագրով լիագումար քննարկմանը։ Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների ներդրումային հնարավորությունները, ներդրումային միջավայրի ու մթնոլորտի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև մարտահրավերները։

Մինչ քննարկումը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ կատարած հիանալի աշխատանքի համար: «Ես անձամբ գիտեմ, որ դա հեշտ չէ, քանի որ տարիներ առաջ՝ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին ես խորհրդատվություն էի տրամադրում ՎԶԵԲ նախագահներին»,- ասել է նախագահ Սարգսյանը։ Կատարած աշխատանքի համար նա շնորհակալություն է հայտնել նաև ԵՄ հանձնակատարին և մաղթել նոր հաջողություններ։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պետք է օտարերկրյա ներդրողները մտնեն Հայաստանի պես փոքր շուկա ունեցող երկիր, նախագահ Սարգսյանն ասել է, որ կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու է պետք ներդրումներ անել Հայաստանում: «Ես չեմ թվարկի հարյուրը և կբավարարվեմ միայն մի քանիսով,- նշել է Հայաստանի նախագահը:- Դուք նշեցիք Հայաստանի չափերի մասին: Այո, մեր երկիրն ունի 3.5 մլն բնակչություն, սակայն, փոքր երկիր լինելով, համաշխարհային ազգ է: Արտասահմանում բնակվում է 4-5 անգամ ավելի շատ հայ: Նրանց մեծ մասը նաև ՀՀ քաղաքացիներ են: Ես ամեն ամիս ստորագրում եմ մարդկանց բազմաթիվ դիմումներ, ովքեր ստանում են Հայաստանի անձնագիր: Ուստի, երբ մտածում եք Հայաստանի մասին, պետք է մտածեք փոքր պետության, բայց համաշխարհային ազգի մասին: Մեր շուկան 15 միլիոնանոց շուկա է, ոչ թե 3 միլիոնանոց: Արտասահմանում բնակվող շատ հայեր, հատկապես հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո, պատրաստ են գալ և ներդրումներ անել Հայաստանում: Ուստի, երբ մտածում ենք Հայաստանում ներդրումների մասին, պետք է հասկանանք, որ կան տեղացի հայեր, համաշխարհային հայեր և այլք:

Երկրորդը՝ հայկական շուկան փոքր է, սակայն մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և սպասում ենք դրա վերջնական վավերացմանը, որպեսզի ավելի ու ավելի մոտ լինենք ԵՄ-ին թե՛ տնտեսական կապերի, թե՛ առևտրի, թե՛ այլ առումներով: Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում, ինչը հավելյալ 170 մլն մարդ է ենթադրում: Հայաստանը կարող է լինել դարպաս ցանկացածի համար, ով ուզում է ներդրումներ անել տարածաշրջանում:

Էլ չեմ խոսում այն փաստի մասին, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ազատ առևտրի մասին համաձայնագրեր ստորագրում ԵԱՏՄ և նախկին Խորհրդային Միության անդամ երկրների հետ։

Երրորդը, դուք կարող եք վստահել Հայաստանին: Մեկուկես տարի առաջ մենք ունեցանք հեղափոխություն, որի ղեկավարները շատ անցնցում կերպով դարձան կառավարության անդամներ։ Դա հեղափոխություն էր, որը ստացավ թավշյա անվանումը։

Սա մի երկիր է, որտեղ ձեր խոնարհ ծառան՝ նախագահը, առանց վախենալու, առանց թիկնապահների փողոցներով քայլեց դեպի այնտեղ, որտեղ 200-300 հազար մարդիկ ցույցի էին դուրս եկել: Դուք կարող եք վստահել Հայաստանին, մեր երկրում անգամ ամենամեծ փոփոխությունները կարող են իրականացվել շատ հանգիստ։

Դուք կարող եք Հայաստանին վստահել ձեր գումարները: Եթե հազարավոր տարիներ հետ դառնանք, մեր տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում հայերը հայտնի էին որպես առևտրականներ, թանկարժեք զարդեր պատրաստողներ: Եվ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դուք կարող եք վստահել Հայաստանին: Կարող եք ձեր գումարը վստահել Հայաստանին՝ որպես պետություն և որպես ֆինանսական կենտրոն: Հայաստանի բանկային սեկտորն այն քչերից է, որը ներկայացնում է միջազգային բանկային ոլորտը: Մեր երկրում ունենք մեծ եվրոպական բանկեր, տարածաշրջանային, ռուսական և այլ բանկեր: Եվ բանկային համակարգը մեզ մոտ շատ կայուն է:

Հայաստանը փոքր երկիր է, բայց հարուստ է բնական պաշարներով՝ պղնձով, ոսկով, գյուղատնտեսական ներուժով: Նա հարուստ է նաև ջրով: Բնությունն արտադրում է շուրջ 8 միլիարդ խորանարդ մետր ջուր: Հայաստանն օգտագործում է միայն 1 խորանարդ մետրը: Մենք կարող ենք մեր պաշարները կիսել մեր հարևանների հետ:

Սա փոքր, սակայն հարուստ երկիր է, չունի նավթ կամ գազ, սակայն ունի այլ հարստություններ: Հայաստանը հարուստ է մարդկային ռեսուրսներով: Խորհրդային Միությունում նա հայտնի էր որպես մի վայր, որտեղ խիստ զարգացած էին ակադեմիական գիտությունը, հետազոտությունները: Երբ նայում ես 10-12 միլիոնանոց հայկական համայնքին, որտեղ էլ որ նրանք լինեն՝ Արգենտինայից Նյու Յորք, Լիբանան կամ Կալկաթա, նրանք ամեն տեղ առաջինը կառուցում էին եկեղեցի, ապա դպրոց: Հայաստանը մի վայր է, որտեղ դպրոցական երկրորդ դասարանից սովորեցնում են շախմատ խաղալ:

Եվ վերջապես, Հայաստանը կենտրոնացած է ապագայի վրա, այդ իսկ պատճառով մեր բնական պաշարների վրա հիմնված արդյունաբերությունների հետ մեկտեղ մենք կենտրոնանում ենք նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ տեղեկատվության կառավարման վրա: Անգամ երկրի նախագահն ունի իր՝ նախագահական նախաձեռնությունը, քանի որ նախագահը նաև մաթեմատիկական մոդելավորման մասնագետ է:

Ուստի ես հրավիրում եմ ձեզ Հայաստան: Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուր ներդրող կգտնի իր գործընկերոջը»։

Ի պատասխան այն հարցի, թե ինչ մարտահրավերներ կան, նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բոլորս համաձայնեցինք, որ շատ ընդհանրություններ ունենք ոչ միայն պատմականորեն, մշակույթի առումով, այլև տնտեսական գրավչության տեսանկյունից: Կարծում եմ՝ բոլորս միասին կարող ենք շատ ավելի գրավիչ լինել, քան անհատապես: Կուզենայի տեսնել համատեղ նախագծեր, որոնք կիրականացնենք Վրաստանի հետ միասին, որը աջակցություն կստանա ԵՄ և ՎԶԵԲ կողմից:

Հայաստանը երիտասարդ երկիր է ոչ թե բնակչության տարիքի, այլ ոգու առումով: Երկրում մեծ թվով ստարտափներ են գործում: Մենք երիտասարդ ժողովուրդ ենք, և, որպես այդպիսին, ուրախ չենք, որ ունենք 7 տոկոսանոց տնտեսական աճ: Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք ավելին:

Որպես երկրի նախագահ՝ պետք է նշեմ, որ Հայաստանում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Հպարտ եմ, որ մեր հասարակությունը փոխվում է՝ դառնալով ավելի ժողովրդավար, բաց քաղաքացիական հասարակություն: Սա Հայաստանում փոփոխությունների հիմքն է: Այս աշխարհը դառնում է շատ ավելի անկանխատեսելի ու բարդ, և պետք է ավելի ժողովրդավար դարձնես սեփական երկիրդ, ամուր քաղաքացիական հասարակությամբ, տնտեսական աճի ազատությամբ:

Մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Այս հարցում կարևոր է ունենալ իմունիտետ: Ես զգացողություն ունեմ, որ իմ երկրում մենք ի վերջո հասնում ենք նրան, որ ոչ թե պայքարենք կոռուպցիայի դեմ, այլ ստեղծենք հասարակություն, որն ունի իմունիտետ ընդդեմ կոռուպցիայի: Արագ աշխարհը, արագ փոփոխությունները, արագ որոշումները ժամանակ են պահանջում՝ երկիրն անձեռնմխելի դարձնելու համաշխարհային ռիսկերից: Եվ դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ ոչ մի կոռուպցիա, պետք է լինի ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, բաց տարածք ներդրումների և բոլորի համար»:

Ամփոփելով իր խոսքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հետևյալ ուղերձն է հղել․ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, շատ սերտ հարաբերություններ ունի ԵՄ, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետ: Սա եզակի երկիր է, որը մոտ հարաբերություններ ունի Եվրոպայի և Եվրասիայի, հյուսիսի և հարավի հետ:

Ես հրավիրում եմ եթե ոչ գալիք, ապա դրան հաջորդող տարում ՎԶԵԲ-ի՝ նման մի հանդիպում էլ կազմակերպել Հայաստանում՝ կենտրոնանալով ԵՄ և ԵԱՏՄ միջև հնարավոր համագործակցության վրա»։

Նախագահ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին և իր գործընկերներին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք մի շարք համաժողովների: «Դրանցից մեկը կլինի հայտնի «Մտքերի գագաթնաժողով»-ը, որի թեման լինելու է արհեստական բանականությունը, տնտեսական կառավարումն ու աշխարհաքաղաքականությունը,- ասել է Հայաստանի նախագահը: – Գագաթնաժողովին կմասնակցեն բարձրաստիճան միջազգային գործիչներ: Ցանկանում եմ ձեզ նաև հրավիրել հաջորդ տարի մեզ մոտ կայանալիք Doing Business մեծ համաժողովին, որը կազմակերպվում է Չինաստանի հետ: Եվ վերջապես, հրավիրում եմ բոլորիդ սեպտեմբեր-հոկտեմբերին գալ Հայաստան, որտեղ կազմակերպվելու է հայտնի STARMUS-ի 6-րդ փառատոնը: Սա լինելու է տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության, արվեստի և բիզնեսի փառատոն: Այն նվիրված է լինելու «Ապոլլոն-Սոյուզ» թռիչքին, մասնակցելու են տիեզերագնացներ, գործարարներ, երաժիշտներ:

Հաջորդ տարի բոլորիդ հրավիրում եմ Հայաստան»։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21