ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 28/11/19
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 477.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.47 դրամով և կազմել 525.64 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.85 դրամով և կազմել 617.37 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 5.22 դրամով և կազմել 22315.46 դրամ: Արծաթի գինն աճել է 1.95 դրամով և կազմել 261.69 դրամ: Պլատինի գինն աճել է 21.42 դրամով և կազմել 13824.89 դրամ: