Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանը մինչև 2025 թ. իր էլեկտրաէներգիայի 30% կստանա վերականգնվող աղբյուրներից. Gulf News
02/12/2019 14:18
Կիսվել

Հայաստանը մինչև 2025 թ. իր էլեկտրաէներգիայի 30% կստանա վերականգնվող աղբյուրներից. Gulf News

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների համագործակցությունն անցնում է գործնական փուլի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս ոլորտում էմիրաթական «Մասդար» ընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև համաձայնագրի ստորագրումը հայտնվել է արաբական մամուլի ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես, Gulf News-ը գրում է, որ աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար «Մասդար» ընկերությունը պաշտոնական համաձայնագիր է ստորագրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հետ, համաձայն որի Հայաստանում կմշակվեն 400 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի նախագծեր: Սա ենթադրում է 300-320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ հայկական տնտեսության մեջ:

Պարբերականը նշում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուհաիլ Ալ Մազրուեի և «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարաքի ներկայությամբ նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը և Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին համատեղ զարգացման համաձայնագիր են ստորագրել: Gulf News-ը մեջբերել է Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիի խոսքերն այն մասին, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում իրենց ղեկավարության ներկայությամբ ստորագրել պայմանագիր՝ վերահաստատելու իրենց նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը: «Հայաստանը հանձնառություն է ստանձնել մինչև 2025 թվականն իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը ստանալ վերականգնվող աղբյուրներից, այն ներուժ ունի ինտեգրելու մինչև 1000 ՄՎտ արևային էներգիա»,- գրում է Gulf News-ը

Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտոնական լրատվական գործակալությունը՝ Emirates News Agency-ն, անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը,  նշել է, որ համատեղ նախագծով նախատեսվում է 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայաններ կառուցել Հայաստանի արևմուտքում:

Գործակալությունը հիշեցրել է, որ դեռևս 2019 թվականի հունվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց էր կատարել ԱՄԷ, որտեղ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի շրջանակում հանդես էր եկել իբրև գլխավոր բանախոս: «Նախագահ Սարգսյանը կվերադառնա Աբու Դաբի՝ հունվարի 11-18-ը կայանալիք «Աբու Դաբի կայունության շաբաթ-2020» համաժողովի շրջանակում խոսելու «Երիտասարդությունը հանուն կայունության» ֆորումին»,- գրում է Emirates News Agency-ն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52