Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 427.00-1.00 EUR SELL - 433.50-0.50
OIL:  BRENT - 105.99-0.53 WTI - 101.45+0.44
COMEX:  GOLD - 4697.70-0.53 SILVER - 88.89+4.42
COMEX:  PLATINUM - 2146.90+1.15
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 157.95+0.19 EUR/GBP - 1.1713-0.19
FOREX:  EUR/USD - 1.1713-0.19 GBP/USD - 1.3526-0.07
STOCKS RUS:  RTSI - 1157.45+0.79
STOCKS US: DOW JONES - 49693.20-0.14 NASDAQ - 26402.34+1.20
STOCKS US: S&P 500 - 7444.25+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62654.05-0.98 TOPIX - 3879.27-1.03
STOCKS CHINA:  HANG SENG - 26389.04+0.00 SSEC - 4177.92-1.52
STOCKS EUR:  FTSE100 - 10325.35+0.58 CAC40 - 8007.97+0.35
STOCKS EUR:  DAX - 24136.81+0.76
14/05/2026  CBA:  USD - 368.78+0.15 GBP - 498.26+0.35
14/05/2026  CBA:  EURO - 431.73-0.05
14/05/2026  CBA:  GOLD - 55438-9 SILVER - 1027.9+36.62
Խորհրդարանը քննարկում է շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը
04/12/2019 12:46
Կիսվել

Խորհրդարանը քննարկում է շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Հիմնական նպատակը Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: Այս պահի դրությամբ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես, թե ինչ ապրանքներ կարող են նրանք վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել այդ կետերի միջոցով և որ ժամերին: Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևան քաղաքի ավագանուն, մասնավորապես՝ Երևան քաղաքի ավագանին այս փոփոխության արդյունքում կկարողանա հաստատել այն վայրերը, որտեղ կթույլատրվի իրականացնել շրջիկ առևտուր, կսահմանի ժամերը և ծառայությունները: Կսահմանվի նաև տեղական տուրք, նախատեսված է 50 հազար դրամի չափով»,- ասաց Գաբրիելյանը:

14/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.78
+0.15
Եվրո (EUR)
431.73
-0.05
Ռուբլի (RUR)
5.0201
+0.0075
Լարի (GEL)
137.6
+0.16
55438
-9
Արծաթ
1027.9
+36.62