Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին
04/12/2019 15:55
Կիսվել

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին

Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է նոյեմբերի 27-ից 28-ը Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին:

Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել էր բիզնեսի ընդլայնման համար նոր հնարավորություններ փնտրող ընկերություններին, մատակարարներին, փորձագետներին, խորհրդատուներին, ներդրումային քաղաքականության ոլորտի մասնագետներին, ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներին, ներդրողներին աջակցող կառույցների ներկայացուցիչներին:

Երկօրյա միջոցառման ընթացքում էքսպոյի հաճախորդներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրի առավելությունները, մասնավորապես՝ «eRegulations Armenia» նոր հարթակը, որտեղ քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների համար առավել կարևոր 18 ընթացակարգերը։  eRegulations Armenia-ն կծառայի որպես ուղեցույց Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար:

Կարևորելով գործարար և ներդրումային միջավայրի շարունակական կատարելագործումը՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել «eRegulations Armenia» հարթակում զետեղված ընթացակարգերի թիվը՝ միաժամանակ դրանք պարզեցնելով, ինչը կնպաստի կարգավորումների թափանցիկության բարձրացմանը և բիզնեսի ծախսատարության նվազեցմանը:

«eRegulations Armenia» էլեկտրոնային հարթակը ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ջանքերով։

Հայաստանի պատվիրակության կազմում էին․ «ՄԱԶԾ Հայաստան» ծրագրի համակարգող Արտակ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության ներդրումային քաղաքականության բաժնի պետ Կարինա Սարգսյանը և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների աջակցության կառավարիչ Արման Խաչատրյանը։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00