Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Մհեր Փարվանյան. Հարկային վարչարարության առումով դրական տեղաշարժ կա, իսկ հարկային փոփոխությունները հեղափոխական համարել չեմ կարող
11/12/2019 14:29
Կիսվել

Մհեր Փարվանյան. Հարկային վարչարարության առումով դրական տեղաշարժ կա, իսկ հարկային փոփոխությունները հեղափոխական համարել չեմ կարող

«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր Մհեր Փարվանյանի հետ զրուցել ենք հարկային փոփոխություններից ու դրանց հնարավոր ազդեցությունից։

Եկամտային հարկի մասով Փարվանյանը պրոգրեսիվի կողմնակիցն է, բայց ներդրվելու է համահարթ տարբերակը։

«Կարծում եմ՝ պրոգրեսիվ մոդելն այս դեպքում արդարացված չէ։ Գուցե իսկապես համահարթեցումը ճիշտ է։ Պրոգրեսիվ մոդելը ենթադրում է համատարած հայտարարագրում, ինչն այս պահին տեխնիկապես և սոցիալ-տնտեսականմ առումով մեր հանրությունը պատրաստ չէ», – նկատում է Փարվանյանը։

Իդեպ, սպասման ռեժիմում էլ ունենք անշարժ գույքի կադաստրային արժեքը շուկայականին մոտարկելու հարցն, ինչը գույքահարկի բարձրացում է ենթադրում։ Մհեր Փարվանյանը սրան կողմ է։ Մասնագետի կարծիքով, եթե նույնիսկ անշարժ գույքը ժառանգություն է, ապա ստանձնում է նաև պատասխանատվություն՝ գույքի պահպանման, հետագա ճակատագրի։

Չի բացառվում, որ շուտով նոր՝ առողջապահական հարկ ունենանք։ Վերջին օրերին բուռն քննարկվող ու քննադատվող առողջապահական ապահովագրության համար ենթադրվում է, որ աշխատող քաղաքացիները պետք է 6 տոկոս վճարեն նաև գործազուրկ քաղաքացիների համար։ Փարվանյանը նկատում է՝ սա դեռ իրականություն չի, բայց այս մասով դիտարկումներ ունի. անորոշ ու չհստակեցված ինֆորմացիան է շատ, բացի այդ ասում են՝ միջազգային լավագույն փորձն են ուսումնասիրել, բայց անհայտ է նաև որն է լավագույն փորձը։

Փարվանյանը վստահ է՝ կառուցողական մասնագիտական քննարկման արդյունքում կարելի է ընդհանուր հայտարարի գալ։

Այնուամենայնիվ, հարկային բեռի ավելացմամբ, հարկային  թափանցիկ, արդար ու որակյալ վարչարարությամբ, աշխատավարձերի բարձրացմամբ ու հարկային բարեփոխումներով տնտեսական հեղափոխություն անել չենք կարող։ Փարվանյանի կարծիքով սրանք տնտեսական հեղափոխության իրագործման հարցում առաջնայինը չեն, բայց դրա համար մեզ «շատ բան» է պետք, նախ, այդ ճանապարհին յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր ներդրումը։ Բախտի գործոնը ևս կարևոր է։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34