Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Էկոնոմիկայի նախարարությունը մարզերում կազմակերպում է գյուղոլորտին վերաբերող խմբային դասընթացներ
11/12/2019 19:26
Կիսվել

Էկոնոմիկայի նախարարությունը մարզերում կազմակերպում է գյուղոլորտին վերաբերող խմբային դասընթացներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից պարբերաբար իրականացվում են անվճար խմբային դասընթացներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր շահագրգիռ անձ:

Դասընթացներն անցկացվում են մարզային բաժինների մասնագետների կողմից, թեմաների ընտրությունն իրականացվում է հատուկ տվյալների հավաքագրման և վերլուծության արդյունքում, ինչպես նաև գիտնականների և գյուղոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առաջարկությունների հիման վրա:

Հերթական խմբային դասընթացը կազմակերպվել էր դեկտեմբերի 10-ին՝ Արարատի մարզի Արաքսավան համայնքում: Այն նվիրված էր ջերմատնային պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վնասատուների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցառումների իրականացմանը:

Դասընթացի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին, մասնավորապես` ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման և փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերին:

Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Արարատի բաժնի պետ Գոռ Գալստյանն իր խոսքում նշել է, որ բաժնի կողմից արդեն իսկ իրականացվել է 18 խմբային դասընթաց, դրանց մասնակցել են 270-ից ավել տնտեսվարողներ:

Նա նաև հավելել է, որ մարզի համայնքներում առավել մեծ հետաքրքրություն կա հատկապես գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և «խելացի» անասնաշենքերի ծրագրերի նկատմամբ:   

«Ֆերմերները, մասնակցելով դասընթացին, ծանոթանում են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող նորություններին: Նույն գործունեությամբ զբաղվող շահառուներին դասընթաց է մատուցվում խնդրո առարկա ոլորտում կիրառելի լուծումների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ ներկայացվում է նաև այլ ֆերմերների կողմից կիրառված փորձը», – իր հերթին նշել է Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետ Ծովինար Զաքարյանը:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, սկսած 2019 թվականի հուլիսից, վարչության կողմից իրականացվել է 120 խմբային դասընթաց, որոնց մասնակցել են շուրջ 1500 տնտեսվարողներ:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87