Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Հայաստանում Beeline-ը միացել է «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրին
17/12/2019 18:00
Կիսվել

Հայաստանում Beeline-ը միացել է «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրին

Հայաստանում Beeline-ը միացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրին: 

Ծրագրի հիմնական նպատակն է՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը: Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:

Դիլիջանի միջազգային դպրոցում հյուրընկալվող 4-օրյա հագեցած ծրագրին կմասնակցեն աշխարհի 17 երկրից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափից թվով 80 մասնակից:

Համաժողովի առաջին օրվա ընթացքում պանելային քննարկմանը մասնակցեց ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով իր փորձով ու կարծիքներով կիսվեց այն հարցի շուրջ, թե ինչպես կարող են կորպորացիաները աջակցել և համագործակցել ստարտափների հետ:

«ՎԵՈՆ միջազգային խմբի բոլոր 10 ընկերություններն իրենց երկրներում իրականացնում են միանման կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն, որն ուղղված է ստարտափների աջակցությանը: Լինելով տեխնոլոգիաների հետ անմիջապես աշխատող ընկերություն և ունենալով միջազգային ցանց, որը գործում է 11 երկրում` ներառյալ մեր գլխամասի տեղակայման երկիր Նիդերլանդները, մենք իսկապես շատ բան ունենք առաջարկելու՝ թե՛ գիտելիքի, թե՛ փորձի, և թե՛ նեթվորքի առումով», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջոցառմանը նաև ակտիվորեն ներգրավված է Beeline ստարտափ ինկուբատորը, որի ղեկավարը՝ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանն ու մենթորներն աշխատելու են ստարտափների հետ, վարպետության դասեր են անցկացնելու և իրենց գիտելիքներով կիսվելու: Նաև Ինկուբատորի կողմից նախատեսված է նվեր՝ երկու ստարտափի համար առանց մրցույթի ինկուբացիոն շրջան անցնելու հնարավորություն:

Ներուժ ծրագրի պաշտոնական կայքն է www.neruzh.am

Նշենք, որ 2018թ-ին նույն ծրագրով հաղթող և պետական դրամաշնորհին արժանացած երեք ստարտափները՝  «Brushette», «Grüv» և «Storegear», մեկ տարվա ընթացքում իրենց բիզնեսը գրանցել են Հայաստանում և ստեղծել 14 նոր աշխատատեղ:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34