Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ռուբեն Օսիպյան. Եթե մարդը բիզնես անելու բոլոր հնարավոր մեթոդները սպառվել է, ուրեմն նա ստեղծված է բողոքելու համար
24/12/2019 20:29
Կիսվել

Ռուբեն Օսիպյան. Եթե մարդը բիզնես անելու բոլոր հնարավոր մեթոդները սպառվել է, ուրեմն նա ստեղծված է բողոքելու համար

«ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի օրերին որպես բանախոս-փորձագետ իր փորձով ստարտափերների հետ կիսվեց «Հիմնարկ»-ի համահիմնադիր Ռուբեն Օսիպյանը։ Վերջինիս հետ մենք զրուցել ենք Հայաստանի ստարտափ էկոհամակարգի հնարավորություններից, հեռանկարներից, բիզնեսից։

Ռուբեն Օսիպյանը կարծում է, որ ստարտափում կարևորը ոչ թե գաղափարն է, այլ հավատն այդ գաղափարի և սեփական ուժերի նկատմամբ ու, իհարկե, աշխատասիրությունը։ Օսիպյանը նկատում է՝ կրկնվող գաղափարներն ու լուծումները շատ են, բայց դրանցից քչերն են վերածվում բիզնեսի, որովհետև այդ ճանապարհին հաճախ ստարչտափերները թևաթափ են լինում ու գուրծը կիսատ թողնում։

Օսիպյանը վստահեցնում է՝ Հայաստանում բիզնես ունենալու հնարավորությունները եղել ու կան, բայց ենթակառուցվածքային խնդիրներ կան՝ ինտերնետ ծառայությունների որակից մինչև մարդկային ռեսուրս։

Կարծրատիպը, թե Հայաստանում նախկինում բիզնես էին խլում, հիմա էլ բիզնեսին լավ պայմաններ չեն առաջարկում, միֆ է։

«Ուղղակի մարդ չի ցանկացել անել այնպիսի բան, որն իրենից ուղեղի մի քիչ ավելի շատ աշխատանք կպահանջի։ Բոլորն էլ կարող են գազի վաճառքով զբաղվել։ Դա պարզ, ինքն իրեն աշխատող բիզնես է։ Փորձենք անել այնպիսի բան, որը ոչ բոլորն են անում», – ասում է Օսիպյանն ու հավելում, որ Հայաստանում ստարտափը բիզնես չի դառնում նաև խիստ հայկական մտածելակերպի պատճառով, թե մեր մտածածը չպատմենք ուրիշին, – «Լավ գաղափար են ունենում, չեն պատմում ուրիշին, որ հանկարծ ինքը չանի։ Կապերի հաստատման, շփման խնդիր կա Հայաստանում»։

Այն, թե հայրենական բիզնեսում չկա փող, Օսիպյանն այս միֆը ևս մերժում է։ Ըստ նրա՝ հովանավոր ու ներդրող գտնելու հարցում էլ ենք ալարում ու փնտրում հազար ու մի արդարացում։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75