
ՊԵԿ. 10.6 մլն՝ Մեղրիի անցակետի արդիականացման համար. տեսանյութ
Հյուսիսային անցակետերի արդիականացումից հետո հերթը Մեղրիի անցակետինն է։ Ծրագրի իրագործումը կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի տարանցիկ փոխադրումները:
Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը ֆինանսավորելու նպատակով նախատեսվում է ստորագրել «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ ՀՀ և ՎԶԵԲ միջև։ Համաձայնագրով ներգրավվելու է 10.6 մլն եվրո գումար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ստանալ Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող տեխնիկական համագործակցության և ներդրումային դրամաշնորհային միջոցներ: