Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ – ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
15/06/2009 16:11
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ – ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը հակացիկլիկ է, այն է՝ տնտեսության անկմանը հակազդելու համար ընդլայնում է ամբողջական պահանջարկը` նպաստելով գործարար միջավայրի աշխուժացմանը։ Այս գործընթացում խիստ կարևորվում է հիշյալ քաղաքականության արդյունավետ համակարգումը, ինչը, կարծում ենք, հաջողությամբ իրագործվում է ներկայումս։
Մասնավորապես, բանկերի ֆինանսական ռեսուրսները համալրելու, տնտեսության մեջ լրացուցիչ լիկվիդայնություն ներարկելու նպատակով, որը կբերի տոկոսադրույքների նվազմանը, ՀՀ ԿԲ-ն մայիսի վերջին 1.0 տոկոսային կետով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.25%, իսկ ներգրավված ավանդների եւ լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար՝ 3.25% և 9.25%։ Մյուս կողմից ԿԲ-ն ընդլայնեց միջոցների ներարկման դրամավարկային գործիքակազմը, որը ներառում է.

Երկարաժամկետ ռեպո գործառույթները.
· ժամկետայնությունը՝ 91 օր
· հաճախականությունը՝ ամսական
· տոկոսադրույքը՝ ֆիքսված (վերաֆինանսավորման տոկոսադրույք + մարժային տոկոսադրույք)
· ծավալը՝ անսահմանափակ (երկարաժամկետ ռեպո գործառնության ծավալը պետք է լինի այնքան, որ հիմնական ռեպո գործառնության ծավալը չնվազեցնի 20 մլրդ. դրամից)

Պետական պարտատոմսերի առք` հետևյալ պայմաններով.
· ժամկետայնությունը՝ բոլոր ժամկետայնության պարտատոմսեր, սակայն առավել մեծ ծավալի գործարքներ պետք է իրականացվեն այն ժամկետայնության պարտատոմսերով, որոնց եկամտաբերությունը առավել բարձր է,
· հաճախականությունը՝ ոչ կանոնավոր
· տոկոսադրույքը՝ տատանվող (սակարկվող)
· ծավալը՝ հիմնական ներարկման գործիք դիտարկել երկարաժամկետ ռեպո գործիքը, միևնույն ժամանակ պարտատոմսերի առքի ծավալը պետք է լինի այնքան, որ հիմնական ռեպո գործառնության ծավալը չնվազեցնի 20 մլրդ. դրամից

Արտարժույթի տրամադրման սվոփի կանոնները.
· ժամկետայնությունը՝ մինչև 7 օր
· հաճախականությունը՝ ոչ կանոնավոր
· տոկոսադրույքը՝ ֆիքսված (սվոփ տոկոսադրույքը պետք է հավասար լինի երկարաժամկետ ռեպո գործառնության տոկոսադրույքին)
· ծավալը՝ ոչ կանոնավոր

Համակարգային գործիքների կիրառում.
· բանկի բաժնետերերի կողմից կապիտալի համալրման դեպքում համալրման գումարի չափով բանկերին 5 տարի ժամկետով սուբորդինացված վարկերի տրամադրում
· բանկերի միաձուլումների դեպքում 3 տարի ժամկետով վարկերի տրամադրում մինչև կապիտալի 30%-ը։

2009թ. առաջին եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել համախառն պահանջարկի ընդլայնմանը։ Հարկաբյուջետային ազդակի ցուցանիշը հաշվետու եռամսյակում կազմել է 5.8 տոկոս ընդլայնող, ընդ որում` եկամուտների ազդակը` 8.2 տոկոս զսպող, իսկ ծախսերի ազդակը` 14 տոկոս ընդլայնող։ Եկամուտների ազդակի զսպող ազդեցությունը հիմնականում պայմավորված է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կայուն բարձր մակարդակի պահպանմամբ և ոչ հարկային եկամուտների հավաքման բարձր մակարդակով։ Մասնավորապես, ՀՆԱ-ի նկատմամբ սոցիալական ապահովագրության վճարների մակարդակը 2009թ. առաջին երեք ամիսներին կազմել է 4.6 տոկոս` պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված 3.1 տոկոսի փոխարեն։ Ոչ հարկային եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են ավելի քան 9 մլրդ դրամ` 3 անգամ գերազանցելով առաջին եռամսյակի համար նախատեսված մակարդակը։ Ծախսերի ընդլանող ազդեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած 6.1 տոկոս տնտեսական անկմանը, պետական բյուջեի ծախսերը, մասնավորապես, սոցիալական ծախսերն ու աշխատավարձի վճարումները կատարվել են օրենքով նախատեսված ծավալով` արդյունքում ապահովելով ՀՆԱ-ի նկատմամբ առավել բարձր մակարդակ։ Մասնավորապես, ընդամենը ծախսերը առաջին եռամսյակի տվյալներով կազմել է ՀՆԱ-ի 35.4 տոկոսը, այն դեպքում, երբ պետական բյուջեի մասին օրենքում ծախսեր/ՀՆԱ նպատակային ցուցանիշը նախատեսված է 22.7 տոկոս։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01