Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով
13/01/2020 13:48
Կիսվել

Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին հավաքագրել է փաստացի 1 տրլն 464.3 մլրդ դրամ հարկային եկամուտ, իսկ առանց հաշվի առնելու հարկ վճարողներին վերադարձված 42.8 մլրդ դրամի ԱԱՀ-ի գծով հին դեբետային պարտքը`1 տրլն 507 մլրդ դրամ` ցուցանիշը գերակատարելով ավելի քան 100 մլրդ դրամով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«2019-ի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը կամ գումարով 1 տրլն 401 մլրդ 900 մլն դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտ: Սա նշանակում է՝ մենք 2019-ի ընթացքում նախատեսված էր, որ գեներացնեինք շուրջ 6.7 տրլն համախառն ներքին արդյունք, որի 20.75 տոկոսը հարկերի տեսքով վերաբաշխվեր մեր հասարակության մեջ: Փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 464.3 մլրդ դրամ (բացարձակ գերակատարումը` 62.4 մլրդ դրամ), եթե հաշվի ենք առնում ԱԱՀ-ի գծով շուրջ 42.8 մլրդ դրամի հին պարտքի վերադարձը: Եթե հաշվի չենք առնում այդ վերադարձը, ապա փաստացի ցուցանիշը 1 տրլն 507 մլրդ է կամ գերակատարումը կազմում է 105.2 մլրդ դրամ»,-ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2019-ի սեպտեմբերին հանդես էին եկել նախաձեռնությամբ, և կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել ԱԺ, որի արդյունքում շատ արագ` հոկտեմբերի 21-ից սկսած կարողացել են սկսել հարկ վճարողերի հանդեպ նախկին ժամանակներում գոյացած հին դեբետների կամ ԱԱՀ-ի հին դեբետային պարտքերի վերադարձի գործընթաց: Օգոստոսի 31-ի դրությամբ՝ դրանք կազմում էին 56.4 մլրդ դրամ, և հոկտեմբերից մեկնարկած վերադարձի գործընթացի արդյունքում հարկ վճարողներին մինչև դեկտեմբերի 31-ը հետ է վերադարձվել հին դեբետային պարտքերի գծով 42.8 մլրդ դրամ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12