Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Եվրոպական «կանաչ» երթևեկության հավելված Bolt-ը արդեն հասանելի է Երևանում
21/01/2020 12:25
Կիսվել

Եվրոպական «կանաչ» երթևեկության հավելված Bolt-ը արդեն հասանելի է Երևանում

Հունվարի 21-ից Երևանում սկսում է աշխատել աշխարհի 35 երկրում և 150-ից ավելի քաղաքում գործող երթևեկության «կանաչ» պլատֆորմը։ Ծառայության մեկնարկի առիթով էստոնական Bolt hավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու 50% զեղչից։ Երթևեկության մինիմալ արժեքը 300 դրամ է:

«Մեր նպատակն է հնարավորություն ստեղծել մարդկանց համար արագ, մատչելի և հարմարավետ եղանակով տեղաշարժվել Երևան քաղաքում, և մենք տեսնում ենք, որ այս ոլորտում ծառայություն մատուցող ընկերություններ կարող են ավելի շատ լինել Երևանում, քան կան ներկայումս։ Մենք Երևան ենք բերում այն որակը, որով աշխատում ենք աշխարհի 35 երկրում։ Այդ որակի կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ մենք կոմպենսացնում ենք մեր գործունեության արդյունքում գոյացած ածխածնի արտանետումների քանակն ամբողջ աշխարհում բնապահպանական ակտիվ նախաձեռնություններով»,- տեղեկացնում է Bolt ընկերության հիմնադիր Մարկուս Վիլիգը։

Երթևեկության մինիմալ արժեքը 300 դրամ է․ մեկ կիլոմետրի արժեքը՝ 100 դրամ, մեկնարկային սակագին չկա։ Միաժամանակ, կգործի հատուկ կատեգորիա 600 դրամ մինիմալ արժեքով ավելի խստապահանջ ուղևորների համար, ինչպես նաև XL կատեգորիա՝ մեծ մեքենաների համար։ Հաշվի առնելով, որ սկզբնական շրջանում գործելու է 50% զեղչ՝ ուղևորը կարող է, օրինակ, Հանրապետության հրապարակից Ծիծեռնակաբերդի խճուղի հասնել 200 դրամով։

«Մեզ համար հավասարապես կարևոր է լավ պայմաններ ապահովել թե՛ ուղևորների, թե՛ վարորդների համար։ Այս պահին Երևանում մեր մրցակից ընկերությունները վարորդներից կոմիսիոն պահումներ են անում 12-15%-ի չափով, մինչդեռ մեր դեպքում այդ թիվը կազմելու է 10%, ինչը նշանակում է, որ մենք ավելի լավ պայմաններ ենք առաջարկում վարորդների համար։ Միաժամանակ, մենք չենք սահմանափակում վարորդներին աշխատանքային ժամերի կամ այլ նմանատիպ ընկերությունների հետ աշխատելու առումով: Այս պահին արդեն մի քանի հազար վարորդ ունենք գրանցված մեր պլատֆորմում»,- տեղեկացնում է Հայաստանում Bolt ընկերության գործառնական ղեկավար Շահեն Աբրահամյանը։

Էստոնական Bolt ընկերությունը, մուտք գործելով հայկական շուկա, ոչ միայն արագ ու մատչելի է դարձնում մարդկանց տեղաշարժը քաղաքում, այլև բերում է նոր գաղափարական մոտեցում․ այն է վերադարձնել բնությանը այնքան բարիք, որքանով վնասել ենք այն։ Ընթացիկ տարում ընկերությունը հայտարարել է լայնամասշտաբ բնապահպանական նախաձեռնության մասին, որը հայտնի է «Կանաչ ռազմավարութուն» անվամբ։ Natural Capital Partners ընկերության հետ համագործակցելով՝ ընկերությունը հաշվարկում է 24 երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում, իր մեքենաների գործունեության արդյունքում գոյացած ածխածնի արտանետումների քանակը և համարժեք բնապահպանական նախաձեռնություններ իրականացնում։ Առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 10մլն․ եվրո ներդրում է արվելու այս ուղղությամբ։

Bolt կանաչ հավելվածը կարելի է ներբեռնել  Play market-ից և APP store-ից։ Հավելվածը հասանելի է նաև հայերենով։

———–

Ընկերությունը հիմնադրվել է 2013թ․-ին Մարկուս Վիլլինգի կողմից Էստոնիայում։ Այս պահին ընկերությունը հանդիսանում է ամենից արագ զարգացող տրանսպորտային ընկերություններից մեկը Եվրոպայում և Աֆրիկայում ՝ ներդրումներով այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Daimler, Didi Chuxing, Korelya Capital և TransferWise համահիմնադիր Տաավետ Հինրիկուսը (Taavet Hinrikus)։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85