Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել
21/01/2020 21:54
Կիսվել

5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Բրյուսելից ժամանած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքվել է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» դրամաշնորհային N(NEAR-TS/2019/412-943) պայմանանագիրը, որի հիմնական նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումներով ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ: Վերջինս հնարավորություն կտա ապահովել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում նբերդրման գործընթացին, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.326.377 եվրո: Ծրագրի ավարտին ակնկալվում է մի իրավիճակ, երբ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտել է, որ ծրագրին մասնակցելու համար Երևանը մրցութային հայտ է ներկայացրել և շահել մրցույթը, ինչը նշանակում է, որ ՀՀ մայրաքաղաքի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր թափոնների կառավարման գործում լիովին համահունչ է ԵՄ սկզբունքներին:

«Վտանգավոր թափոնների կառավարման հարցում Երևան համայնքը մեծ բացեր ունի, պարզ ասած՝ համայնքը երբեք խորապես չի զբաղվել այս հարցով: Եվ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այս ոլորտի հետ կապված համալիր խնդիրների լուծման նպատակով: 2019-ին մեզ հաջողվեց չափազանց կարճ ժամանակահատվածում զրոյից ստեղծել և ամբողջ հզորությամբ աշխատեցնել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպությունը»: Այս տարվա հունվար ամսից կազմավորվել է «Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի կառավարման» կազմակերպությունը: Մենք քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ», – ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշել է նաև, որ Երևանն այս պահին կատարել է բոլոր հնարավոր նախապատրաստական աշխատանքները՝ հաշվի առնելով վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով նախատեսված պարտավորությոնները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ սկբնակետից սկսել ծրագրով նախատեսված աշխատանքերի իրականացումը:

Վերոհիշյալ բոլոր արդյունքներն ապահովվելու են զուգահեռաբար Տիրանայի և Վարշավայի հետ սերտ համագործակցության շնորհիվ՝ ինչպես նախատեսված է ծրագրի հայտում:

———–

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից առաջ Հայկ Մարությանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին: Զրուցակիցները կարևորել են ՀՀ մայրաքաղաքի համագործակցությունը ԵՄ կառույցների հետ՝ մի շարք բնապահպանական, քաղաքաշինական և սոցիալական կարևորության բնագավառներում:

Մասնավորապես, Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի համար առաջնային մարտահրավերներից մեկը հանրային տրանսպորտի բարեփոխումներն են, որոնք, ի թիվս այլոց, նաև լուրջ բնապահպանական և սոցիալական բաղադրիչներ են պարունակում: Հայկ Մարությանը նշել է, որ Երևանը պատրաստվում է ունենալ «կանաչ» տրանսպորտ, և քաղաքն այդ գործում ակնկալու մ է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության և նրա կառույցների աջակցությունը:

Իր հերթին Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եմ կառույցները հանձնառու են գործընկեր երկրներում բնակչության համար ապահով և բարեկեցիկ միջավայր ստեղծելու գործում օժանդակելու և այս առումով պատրաստ են քննարկելու համագործակցության պայմանները որոշակի ոլորտներում:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28