
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 23/01/20
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 478.73 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.62 դրամով և կազմել 530.62 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.73 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.84 դրամով և կազմել 628.43 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 77.72 դրամով և կազմել 23963.07 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.40 դրամով և կազմել 273.51 դրամ: Պլատինի գինն աճել է 133.09 դրամով և կազմել 15437.7 դրամ: