Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Ինեկոբանկ. գործարկվել է ֆինանսական լիզինգի ծառայությունը
24/01/2020 17:16
Կիսվել

Ինեկոբանկ. գործարկվել է ֆինանսական լիզինգի ծառայությունը

Նոր հնարավորություն Ինեկոբանկի հաճախորդների համար

Ինեկոբանկը ուրախ է տեղեկացնել լիզինգի ծառայության գործարկման մասին: Բանկը տրամադրելու է անշարժ և շարժական գույքի ձեռքբերման նպատակով լիզինգային ծառայություններ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց։

«Ինեկոբանկի առաքելությունն է ստեղծել հնարավորություններ անհատ և բիզնես հաճախորդների նպատակների իրագործման համար՝ մատուցելով վերջիններիս պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ», – նշում է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը։ «Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում բիզնեսի ֆինանսավորման նոր հնարավորություն՝ ֆինանսական լիզինգը։ Լիզինգի  շրջանակներում բանկը կհանդիսանա որպես միջնորդ գնորդների և մատակարարների միջև՝ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին համալրելու հիմնական միջոցները ժամանակակից սարքավորումներով կամ տրանսպորտային միջոցներով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներից։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ինեկոբանկը մշտապես կանգնած է իր հաճախորդների կողքին և պատրաստակամ է աջակցելու վերջիններիս  գաղափարների իրագործմանը։ Համոզված եմ, որ լիզինգային ծառայության ներդրումը իր հերթին կնպաստի Բանկի ընտրած այս ռազմավարության իրականացմանը»։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ինեկոբանկը հանդիսանում է Հայաստանում կորպորատիվ բիզնեսի շուկայում ամենաարագ զարգացող բանկերից մեկը՝ արդեն իսկ սպասարկելով ավելի քան 16,000 իրավաբանական անձ հաճախորդի։ Բանկն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ տարբեր ոլորտների իրավաբանական անձ հաճախորդների ամենօրյա աճող կարիքների բավարարման նպատակով։

Լիզինգի ծառայության մանրամասներին ծանոթանալու նպատակով այցելե՛ք Ինեկոբանկի պաշտոնական կայք։

———–

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից ավելի քան 200 000-ին` թվային ուղիներով: Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

– 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

– 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

– 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

– Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին: 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

– Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9