Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Մհեր Գրիգորյանը ստվերային տնտեսության կրճատման համար կարևորում է անկանխիկ գործարքների ավելացումը
12/02/2020 15:50
Կիսվել

Մհեր Գրիգորյանը ստվերային տնտեսության կրճատման համար կարևորում է անկանխիկ գործարքների ավելացումը

Անկանխիկ գործարքները կնպաստեն սպառողական վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը և կբարձրացնեն վարկերի հասանելիության աստիճանը: Այս մասին «Հրապարակում» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծին:

Փոխվարչապետն ընդգծել է, որ աշխարհում չկա զարգացած երկիր, որտեղ կանխիկի շրջանառությունը դոմինանտ լինի կամ այն կազմի բարձր տոկոս:

«Եթե չլինի կանխիկ շրջանառություն, չի լինի նաև ստվեր, ինչպես նաև այն վարչարարություն իրականացնելու համար շատ ավելի արդյունավետ է: Բացի այդ, անկանխիկ շրջանառության աճի պարագայում դրամավարկային գործիքները շատ ավելի հասցեական են և ավելի ազդեցիկ են դառնում, ինչը շատ կարևոր է գների կայունության կարգավորման համար», – նշել է Գրիգորյանը:

Փոխվարչապետը հայտնել է, որ օրենքի նախագծով կարգավորվում են հետևյալ հարաբերությունները` գործարքները ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ, ֆիզիկական անձ-բիզնես, բիզնես-ֆիզիկական անձ և ֆիզիկական անձ- պետություն:

«Ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ օղակը ամենաչկարգավորվածն է և ամենադժվար կարգավորվողն է, բայց, այնուամենայնիվ, եթե մնացածը լավ կարգավորվի, կարծում եմ, ընդհանուր նվազման միտումը շատ էական և արդյունավետ կլինի: Ունենք օղակներ բիզնես-ֆիզիկական անձ, ֆիզիկական անձ-բիզնես, որտեղ, իհարկե, զսպման անհրաժեշտությունը այսօր առկա է, որովհետև, չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ, օրինակ` մարդը այցելում է խանութ և գնում է կահույք կանխիկով, առավել ևս ավտոմեքենա: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ դա հնարավոր է: Վերջնական նպատակը կանխիկ գործարքի առավելագույն չափը սահմանելն է` 2020 թվականից ամեն դեպքերում 300 հազար դրամ առավելագույնը», – եզրափակել է Գրիգորյանը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37