Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Հաշվեքննիչ պալատը 2017-2018 թթ պետական պարտքի կառավարման գործում նկատել է 37 ռիսկ
18/02/2020 15:06
Կիսվել

Հաշվեքննիչ պալատը 2017-2018 թթ պետական պարտքի կառավարման գործում նկատել է 37 ռիսկ

ՀՀ հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման համար 2017 և 2018 թթ. ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքում արձանագրել է 37 փաստ, որոնք պարտքի կառավարման գործում ռիսկային են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքները ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:

Նա նախ նշեց` հաշվեքննության հիմնական նպատակն է եղել հայտնաբերել պետական պարտքի կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու բարելավման ուղիները: Հաշվեքննությունն իրականացվել է 2017 և 2018 թթ. ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ:

«Ընդհանուր առմամբ, արձանագրել ենք 37 փաստ, որոնք վկայում են, որ պետական պարտքի կառավարման գործում կան ռիսկեր: Այդ 37 ռիսկերի հիման վրա մենք ներկայացրել ենք թվով 44 առաջարկություն, որոնք, ըստ հաշվեքննողների, շահեկանորեն կարող են բարելավել պետական պարտքի կառավարման համակարգը: Հաշվեքննությունն արդեն ունի հետևանք: Օրեր առաջ ֆինանսների նախարարի հատուկ հրամանով սահմանվել է միջոցառումների ծրագիր, միջոցառումներ, որոնք ուղղված են հաշվեքննողների ներկայացրած առաջարկությունների կյանքի կոչմանը, արձանագրված փաստերի վերացմանը կամ  ուղղիչ, կանխարգելիչ գործողություններին»,-ասաց Առուստամյանը:

Կառավարությունը վերջերս հաստատել է պետական ֆինանսների կառավարման ռազմավարություն, և ֆինանսների նախարարությունը հավաստիացրել է, որ այդ ռազմավարության իրագործման շրջանակում մնացած հատվածին ևս անդրադարձ լինելու է:

Հաշվեքննիչ պալատը, օրինակ, արձանագրել է, որ պետական պարտքի սահմանումը բավարար համապարփակ չէ, չի ներառում ոչ բացահայտ պայմանական պարտավորությունները: «Այն կազմակերպությունները, որոնք պետական բաժնեմասով են և ունեն պարտք, ապա այդ հատվածը չի ներառվում մեր պետական պարտքի շրջանակի մեջ: Ստացվում է, որ լիազոր մարմինը պետական պարտքի կառավարման առումով չի իրականացնում որևէ գործառույթ այդ հատվածի հետ»,-ասաց Առուստամյանն ու նշեց` առաջարկել են վերանայել այդ մոտեցումը և պետական պարտքի շրջանակն ավելի համապարփակ դարձնել:

Նա նկատեց` պետական պարտքը չի ընդգրկում համայնքների, ՏԻՄ-երի հնարավոր պարտքային հատվածը, սակայն միջազգայնորեն ընդունված է, որ պետք է մոտեցումը վերանայել և խոսել ոչ թե պետական պարտքի, այլ հանրային հատվածի պարտքի մասին: 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88