
Արմենիան Լիզինգ Քամփնի. Արսեն Բազիկյանի վարպետության դասը ՀՊՏՀ-ում
Այսօր՝ փետրվարի 26-ին, Արմենիան Լիզինգ Քամփնիի համահիմնադիր, Գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ – ASUE)-ի ռեկտոր Դիանա Գալոյանը ստորագրեցին պայմանագիր ՀՊՏՀ ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունը «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ում կազմակերպելու և անցկացնելու մասին:
Պայմանագրի ստորագրմանը հաջորդից Արսեն Բազիկյանի վարպետության դասը «Լիզինգը՝ բիզնեսի շարժիչ» թեմայով։ Վարպետության դասին մասնակցում էին Համաշխարհային բանկի, հայաստանյան առևտրային բանկերի ներկայացուցիչներ, ՀՊՏՀ ուսանողներ: