Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
2026 թ․-ից հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանում էներգետիկայի զարգացման հիմնական առաջնահերթություն
28/02/2020 14:52
Կիսվել

2026 թ․-ից հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանում էներգետիկայի զարգացման հիմնական առաջնահերթություն

Ատոմային էներգետիկան ռազմավարական ուղղություն է, որը առանցքային դերակատարում ունի Հայաստանի միասնական էներգետիկ համակարգում։ Դրա զարգացման հիմնական առաջնահերթությունը 2026 թ․-ից հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումն է։ Այդ գործընթացին զուգահեռ մշակվում է նոր կայանի կառուցման հարցը, և դրա համար Հայաստանին անհրաժեշտ են լրացուցիչ պաշարներ ու բարձրորակ կադրեր։

Այս և երկրի էներգետիկ հատվածի զարգացման համար այլ ռազմավարական կարևորություն ունեցող այլ հարցեր են քննարկվել Երևանում այսօր անցկացված «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ Միջոցառումը կազմակերպել են «Ռոսատոմ» պետկորպորացիան և ԱԷԿ-ների շահագործման հարցերով զբաղվող «Արմատոմ» ՓԲԸ հայկական գիտահետազոտական ինստիտուտը՝ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, ՀԱԷԿ-ի, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի, «Ատոմային էներգետիկայի վետերանների միության», «Հայաստանի էներգետիկ գործակալության» հիմնադրամի, Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ ու գիտական գործիչներ։ Որպես քննարկման մոդերատոր հանդես է եկել Հայաստանում էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Ներկայում, հայակական ԱԷԿ-ում կատարվում են պաշարների վերականգնման և կայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու աշխատանքներ, արդեն իսկ տրվել է ռեակտորային կայանքը մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորության եզրակացությունը։ Այդ ժամկետը հաստատվել է անհրաժեշտ հաշվարկներով և ինժեներական հետազոտություններով, ավարտվել են 5000 միավոր մնացորդ սարքավորումների ուսումնասիրություններն ու հիմնավորումները, արդիականացման հաշվին 10-15%-ով ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխվել են մեքենայացված սրահի սարքավորումներն ու կատարվել են անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները։

«Առաջիկայում մենք կընդունենք Հայաստանում էներգետիկայի զարգացման մինչև 2040 թվականի ռազմավարությունը, որը հիմա մշակման փուլում է։ Դրա հիմնական ուղղություններից մեկը, ի թիվս վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգախնայողության տեխնոլոգիաների ներդրման, մինչև 2026 թվականը ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումն է։ Բացի այդ, ռազմավարությունը նախատեսում է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման անհրաժեշտություն՝ տվյալ ոլորտում նորարարական որոշումների ընդունմամբ»,-ասել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանը։

ՀԱԷԿ-ի արդիականացումը թույլ կտա բարձրացնել կայանի անվտանգության մակարդակը և էներգաարտադրությունը։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին կայանում կանցկացվեն հետազոտոթյուններ, որոնց արդյունքներով որոշում կընդունվի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու հնարավորության մասին։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոյի խոսքով, անհրաժեշտ է ապահովել էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

««Ռոսատոմ» պետկորպորացիան ունի ԱԷԿ-ների շահագործման ժամկետների կրկնակի երկարաձգման փորձ։ Մասնավորապես, կրկնակի երկարաձգվել է Կոլսկի և Նովովորոնեժյան ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետները։ Մենք առաջարկել ենք այդ կոնցեպտը հայկական կողմի քննարկմանը։ Ներկայում, հայկական կողմում, իրենց իսկ բազայի վրա մշակվում են սեփական մոտեցումները»,-նշել է Յուրի Սվիրիդենկոն։

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․ Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի(«Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ) հիմնադրվել է 1973 թվականին, հայկական ԱԷԿ-ի կառուցման տարիներին։ Ինստիտուտում գիտահետազոտական աշխատանքներ տարվում են հետևյալ ուղղություններով` ԱԷԿ-ի անվտանգության համակարգի մշակում, ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովող դիագնոստիկ, տեղեկատվական և այլ համակարգերի ներդնում, սեյսմիկ պայմաններում ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքի ապահովում, միջուկային ռեակտորների ֆիզիկական ցուցիչների հետազոտություններ։ Ինստիտուտը նախագծել ու գործի է դրել հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգը(ՀՊԱՀ), որը նախատեսված է սեյսմիկ ամպլիտուդայի որոշակի տատանումների դեպքում ռեակտորի վթարային կառավարման պաշտպանության համակարգին համապատասխան ահազանգերի փոխանցման համար։ ՀՊԱՀ-2-ը ներդրվել է ԱԷԿ-ի նախագծում ու տեղադրվելվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի(«Կոզլոդույ»), Սլովակիայի(«Մոխովցի»), Հայաստանի ատոմակայաններում ու Հրազդանի ջերմաէլեկտրակայանում։ Ներկայում մշակվել ու արտադրվում է նոր սերնդի հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգ(ՀՊԱՀ-3)` տեղեկատվության թվային մշակմամբ։ ՀՊԱՀ-3-ը ներդրվել է հայկական ԱԷԿ-ում և հաջողությամբ շահագործվում է 2007 թվականից։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34