Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Համագործակցության պայմանագիր՝ Արմլիզինգի և Արմսվիսբանկի միջև
04/03/2020 12:12
Կիսվել

Համագործակցության պայմանագիր՝ Արմլիզինգի և Արմսվիսբանկի միջև

Ս․թ․ մարտի 3-ին «Արմենիան Լիզինգ Քամփնին»՝ ի դեմս Գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանի, և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն՝ ի դեմս Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի, ստորագրեցին համագործակցության պայմանագիր։

Կողմերը պայմանավորվեցին համագործակցել ֆինանսական ծառայությունների մատուցման շուրջ՝ որը կընդգրկի հետևյալ երեք հիմնական ուղղությունները․

1. «Արմլիզինգը» կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ «Արմսվիսբանկի» կողմից առաջարկվող հաճախորդներին, ընդ որում ծառայությունը կարող է ներառել ինչպես լիզինգի բուն գործընթացի սպասարկման, այնպես էլ գործընթացը սպասարկող ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվության, բանկային ակրեդիտիվների, երաշխիքների օգտագործումը,

2. «Արմլիզինգը» կիրականացնի լիզինգային գործարքների ֆինանսավորումը ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ կստանա ֆինանսական միջոցներ «Արմսվիսբանկից» (միջբանկային վարկ կամ վարկային գիծ) իրականացվող նախագծերի ֆինանսավորման համար,

3. Կիրականացվեն ֆինանսավորման նախագծեր՝ համաֆինանսավորման սկզբունքով երկու ֆինանսական կառույցների կողմից, հաշվի առնելով երկու Ընկերությունների ուժեղ կողմերը շուկայում, դիրքավորումը, ինչպես նաև հատուկ առաջարկներ տրամադրելու հնարավորությունը։

Ինչպես նշեց «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն պարոն Գ․Մաչանյանը՝ համագործակցությունից կշահեն ինչպես պայմանագրի երկու կողմերը, այնպես էլ լիզինգային շուկայի հաճախորդները և մատակարարները, ովքեր կստանան ֆինանսական առավել ճկուն և շահավետ լուծումներ։

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա․Բազիկյանի խոսքերով՝ սա հայաստանյան ֆինանսական շուկայում փոխգործակցության նախադեպը չունեցող նոր ֆորմատ է, որի հիմնական սկզբունքը ոչ թե մրցակցությունն է, այլ երկու կառույցների առավելությունները համադրելով՝ արդյունավետ համագործակցությունը։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34