Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ
04/03/2020 13:33
Կիսվել

ՊԵԿ. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները:

Պետական եկամուտների կոմիտեում վերջին երկու տարվա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 2020թ.-ից հարկային մարմնի գործառույթները տարանջատվել և կենտրոնացվել են 4 հիմնական մասնագիտական ստորաբաժանումների ներքո: Ըստ Կարեն Թամազյանի, նպատակն է՝ առավել արդյունավետ դարձել հարկային մարմնին վերապահված գործառույթները և կատարելագործել ներքին հսկողական համակարգերը: Այսպես՝ այդ գործառույթներն այժմ իրականացնում են հարկ վճարողների սպասարկման, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության, համալիր հարկային ստուգումների վարչությունը և ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը:

Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին, Կարեն Թամազյանը տեղեկացրել է, որ 2019թ. դեկտեմբերին հարկման բազա (հարկման ենթակա եկամուտներ) ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 %-ով (41 հազարով), իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝ մոտ 16%-ով (88 հազարով): Հիմնական աճը գրանցվել է մանրամեծածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, սննդամթերքի արտադրության, ինչպես նաև ծառայությունների մատուցման ոլորտներում:

Աճել են նաև դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արտացոլված իրացման շրջանառությունները: Մասնավորապես՝ 2019թ. դուրս է գրվել շուրջ 482 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) և դրանցով արտացոլված շրջանառությունը կազմել է շուրջ 6,1 տրլն դրամ: 2018թ. համեմատ հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել է՝ 39 %-ով, իսկ շրջանառությունը՝ 14 %-ով:

2019-ին աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: Մասնավորապես՝ ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14 %-ով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը՝ շուրջ 55 %-ով:

Կարեն Թամազյանի խոսքով՝ 2019թ. հարկային մարմնում ներդրվել է նոր մոտեցում. նախքան համալիր հարկային ստուգումներ սկսելը, իրականացվում է հարկ վճարողի գործունեության մանրամասն վերլուծություն, առկա ռիսկերի մասով կազմվում է հարցաշար, տրամադրվում ստուգող տեսուչներին: Գործընթացի շրջանակում 418 դեպքով նախաստուգումային վերլուծությամբ ի հայտ եկած ռիսկերը հաստատվել են, որի արդյունքում առաջացել է 3,7 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն: Իսկ հարկային հաշվարկներում խախտումների վերացման ուղղությամբ իրականացվող կամերալ ուսումնասիրությունների շրջանակում 2019թ.՝ նախորդ տարվա համեմատ հարկ վճարողների ներկայացրած ճշտված հարկային հաշվարկներով լրացուցիչ առաջացած գումարն աճել է 38 %-ով՝ կազմելով 9,5 մլրդ. դրամ:

Անդրադառնալով այս տարվա ռիսկային համարվող թիրախային ուղղություններին, Կարեն Թամազյանը նշել է, որ 2020 թվականին ևս շարունակվում են հարկային իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրումը, մասնավորապես՝ միկրոձեռնարկատիրության համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ:

2020 թվականին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Շարունակական վերլուծությունների արդյունքում արդեն իսկ ռիսկային է դիտարկվել շուրջ 1150-ը: Նրանց մոտ արձանագրվել են որոշակի ռիսկեր: Մասնավորապես՝ գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝ գործողությունից հանել են ՀԴՄ-ն և այն նույն հասցեում գրանցել մեկ այլ սուբյեկտի անունով: Առանձին ֆիզիկական անձինք հանդիսանալով վարձու աշխատող այլ տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ հաշվառվել են որպես Ա/Ձ, միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնելու նպատակով: Առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում (օրինակ՝ ոսկու շուկաներ) գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողներ իբրև իրացնում են «սեփական արտադրանք (զարդեր)»՝ գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում: Սակայն առկա են ռիսկեր, որ իրականում նրանք իրականացնում են առք ու վաճառքի գործունեություն, որի դեպքում չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52