
Fitch-ը կրկին վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին նախորդ երկու տարիներին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):
Fitch վարկանիշային գործակալության զեկույցում նշված է, որ Բանկը նման գնահատականի է արժանացել է շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:
Վերահաստատված վարկանիշը սահմանելիս Fitch-ը հաշվի է առել նաև Բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում:
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև ընգծվում է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերջին տարիներին բարելավել է ակտիվների որակը, որը մշտապես գտնվում է Բանկի ուշադրության կենտրոնում:
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: