Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Կորոնավիրուսի համավարակի պատճառով բենզինի վաճառքների անկումը 50% և ավել է. Սանասար Բեգլարյան
14/04/2020 11:42
Կիսվել

Կորոնավիրուսի համավարակի պատճառով բենզինի վաճառքների անկումը 50% և ավել է. Սանասար Բեգլարյան

Վառելիքի շուկայում տեղի ունեցող գործընթացների և կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների մասին «Բիզնես 24»-ը զրուցել է ՖԼԵՇ ընկերության տնօրեն Սանասար Բեգլարյանի հետ։

– Պարոն Բեգլարյան, ակնհայտ է, որ համավարակը ազդել է վառելիքի շուկայի վրա։ Կարո՞ղ եք արդյոք նշել, թե որքանով է կրճատվել սպառումը։

– Տնտեսության բազմաթիվ ճյուղերի վրա կորոնավիրուսն անչափ բացասական ազդեցություն է ունեցել։ Տրամաբանական է, որ վառելիքի շուկան այդ ոլորտներից մեկն է։ Միայն Երևանի՝ առանց խցանումների երթևեկությունն ասածիս ակնհայտ ապացույցն է։ Կարելի է ասել, որ սպառման կրճատումը տեղի ունեցավ երկու փուլով։ Վարակի մուտքը Հայաստան բերեց սպառման կրճատման մոտ մեկ երրորդով, իսկ արտակարգ դրության պայմաններում կիրառվող տեղաշարժման խստացումն այն հասցրեց 50% և ավել ցուցանիշի։

– Բենզալցակայանները գործում են արտակարգ դրության պայմաններում։ Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկում աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ապահովելու ուղղությամբ։

– Ֆլեշը հոգում է իր աշխատողների և այցելուների առողջության մասին։ Մեր բոլոր մասնաճյուղերում առկա են ախտահանող միջոցներ, որոնք հասանելի են նաև այցելուներին։ Բենզալցակայանների ցանցը աշխատում է՝ պահպանելով հիգիենայի խստացված կանոններ և նվազագույնի հասցնելով շփումը սպասարկման ընթացքում։ Իրականացնում ենք նաև խիստ վերահսկողություն։ Ուրախությամբ նշեմ, որ նշված միջոցառումները տալիս են իրենց արդյունքները, և ընկերության աշխատակիցների շրջանում վիրուսակիրներ չունենք։ Համավարակով պայմանավորված՝ կանխիկ դրամի շրջանառությունը նվազագույն հասցնելու նպատակով արագացրել ենք նաև թվային վաճառքների համակարգերի ներդրման գործընթացը։

– Եթե խոսենք գների մասին, ապա վերջին շրջանում դրանք զգալիորեն նվազեցին։ Ինչպես կմեկնաբանեք այդ գործընթացը։

– Գների անկման երկու պատճառ կա։ Առաջինը նավթային գերտերությունների «պատերազմն» է, որի արդյունքում, ըստ էության դադարեց գործել նավթի արդյունահանման ծավալների վերահսկման միջազգային մեխանիզմը, ինչը բերեց նավթի գնի անկման։ Կորոնավիրուսն իր հերթին երկրորդ զգալի հարվածը հասցրեց շուկային՝ նավթի գինը հասցնելով 20-30 դոլար միջակայքին։ Կանխատեսումներ անելը դժվար է, տեսնում ենք, որ ԱՄՆ, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան որոշ քայլեր են կատարում, իհարկե, շուկան կաշխուժանա միայն կորոնավիրուսի նահանջից հետո։

Ինչ վերաբերում է վառելիքի շուկային, ապա պետք է նշեմ, որ նավթի գնի փոփոխությունը մասնակի է ազդում բենզինի կամ դիզվառելիքի գների վրա, քանի որ գոյություն ունեն արտադրական և փոխադրման ծախսեր, որոնք, ի դեպ, հնարավոր է և աճեն, օրինակ՝ արտարժույթների փոխարժեքների փոփոխության հետևանքով։ Ամեն դեպքում, մարտի ընթացքում ունեցել ենք գների զգալի անկում: Մարտի 15-ից Ռեգուլյար  բենզինի գինը նվազել է 80 դրամով՝ կազմելով 310 դրամ, Պրեմիում բենզինի գինը նվազել է 90 դրամով և կազմում է 330 դրամ, դիզելի գինը նվազել է 60 դրամով և կազմում է 350 դրամ։ Գների նվազում չունենք միայն սպեցիֆիկ տեսակի վառելիքների դեպքում, օրինակ՝ ձմեռային դիզել և Սուպեր բենզին։ Ձմեռային դիզելի դեպքում սեզոնը մոտենում է ավարտին, իսկ անցնող սեզոնի համար խմբաքանակը գնվել էր բարձր գներով։ Սուպեր բենզինի դեպքում գնումներն իրականացվում են տարեկան մի քանի անգամ՝ այս որակի բենզինի սպառման անչափ փոքր ծավալներով պայմանավորված ։ Այժմ վաճառվող խմբաքանակը գնվել էր դեռևս բարձր գնով, նոր խմբաքանակների ներկրման դեպքում բանականաբար գինը կվերանայվի։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93