Ֆինանսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Դավիթ Անանյան. հորդորում եմ դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից
14/04/2020 14:28
Կիսվել

Դավիթ Անանյան. հորդորում եմ դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից

Հարգելի հայրենակիցնե՛ր,

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին և հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու և պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ եմ, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում հարկ վճարողների (տնտեսավարողների) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջև հաջողվել է ձևավորել գործընկերային հարաբերություններ։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ ունենք, հետևաբար հստակ է մեր մտադրությունն ու պատրաստակամությունը՝ խորացնելու ստեղծված փոխվստահությունը։

Համաճարակի տարածմամբ և երկրում արտակարգ դրության պայմաններում բոլորս ենթարկվում ենք բազմաթիվ փորձությունների, ինչի արդյունքում նկատվում են վարքագծային դրսևորումներ, որոնք այլ՝ համեմատաբար խաղաղ ու կանխատեսելի ժամանակ չեն եղել, կամ չեն արտահայտվել։ Հասկանալի է, որ ներկա ժամանակահատվածում մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում տնտեսավարողների առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք որոշ դեպքերում տնտեսավարողների տեսանկյունից թվում են անլուծելի՝ ապագան վերլուծելու համար պատշաճ տեղեկատվության անհասանելիության, կամ պարզապես այդ տեղեկատվության անկանխատեսելիության պատճառով։

Մենք պարբերաբար մշտադիտարկում ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ու մակարդակներում, ինչպես նաև հետևողականորեն գնահատում ենք տնտեսավարողների գործունեությունն ու վարքագիծը, քանի որ մտահոգված ենք տնտեսավարողների գործունեության արդյունավետությամբ՝ հստակ գիտակցելով, որ հենց այդ ստեղծված արդյունքներից է կախված մեր պետության առջև դրված խնդիրների իրագործումը։

Այնուամենայնիվ, պարբերաբար իրականացվող մշտադիտարկման, ինչպես նաև առկա վերլուծական ու հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում, առանձին հարկ վճարողների մոտ մենք ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են առերևույթ կեղծիքի, որպեսզի դառնան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված այս կամ այն միջոցառման շահառու, կամ հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում գիտակցաբար թերի են հայտարարագրում իրենց հարկային պարտավորությունները։

Այսպիսով, կրկին վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հսկողական գործիքակազմն առավել քան բավարար է նման վարքագիծը հայտնաբերելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Հիշեցնում եմ, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բնականոն կերպով շարունակում է ամենօրյա աշխատանքը՝ իրականացնելով հարկային և մաքսային հսկողություն։

Հարգելի հայրենակիցնե՛ր, հաշվի առնելով վերոգրյալը, կրկին հորդորում եմ դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից։ Միաժամանակ, հաշվի առնելով համաճարակի տարածման հետևանքով տիրող ծանր իրավիճակն ու դրանից բխող անխուսափելի հետևանքները, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, ձգտելով ամուր պահպանել ձեռք բերված սերտ համագործակցությունն ու փոխվստահությունը, պատրաստակամություն է հայտնում իր հայեցողական լիազորությունների շրջանակներում ընդառաջել հարկային պարտավորությունները ճիշտ և ինքնուրույն հայտարարագրած հարկ վճարողներին՝ պարտավորությունների մարման ժամանակացույցեր կնքելու, գանձման վարույթներ և արգելանքներ չկիրառելու, ինչպես նաև օրենքով վերապահված այլ գործիքներ օգտագործելու միջոցով։

ՀՀ ՊԵԿ նախագահ, Դավիթ Անանյան

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11