Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Անի Սամսոնյանը կոչ արեց ուղևորափոխադրող ընկերությունների աշխատողներին ևս ընդգրկել աջակցության ծրագրում
14/04/2020 17:53
Կիսվել

Անի Սամսոնյանը կոչ արեց ուղևորափոխադրող ընկերությունների աշխատողներին ևս ընդգրկել աջակցության ծրագրում

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարությանը կոչ արեց աջակցության ծրագրերի շահառուների շրջանակն ընդլայնել, մասնավորապես ընդգրկել նաև ուղևորափոխադրող ընկերությունների աշխատակիցներին, որոնք պարապուրդի են մատնված: Սամսոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարությունների ժամին:

«Պետք է ընդլայնվի 8-րդ միջոցառման շահառուների թիվը: Կան ոլորտներ,  որոնք արտակարգ դրության հետ կապված կրել են վնասներ, օրինակ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները: Եթե ռեստորաններին ասել ենք՝ բանալիով փակում եք, չեք աշխատելու, այդ ուղևորափողադրող ընկերություններին էլ ասել ենք՝ անջատեք շարժիչները, դուք չեք աշխատելու: Ես սա արտակարգ դրության հետևանք է»,-ասաց Սամսոնյանն ու նկատեց՝ կան նաև մասնավոր կրթական հաստատություններ՝ մասնավոր դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք ևս խնդիրներ ունեն:

Նա նաև կոչ արեց պատրաստել ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք ընկալելի, պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպես դիմել աջակցության ծրագրերին: Պատգամավորի կարծիքով՝ ծրագրերը գրված են բարդ, կան բառեր, արտահայտություններ, որոնք մարդկանց համար տարընթերցումների տեղիք են տալիս:

Կառավարությունը արտակարգ դրության պայմաններում մշակել և ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 միջոցառում: Դրանք աջակցություն են նախատեսում ինչպես բիզնեսին, այնպես էլ անհատների, որոնք կարող են սոցիալական խնդրի առաջ կանգնել: Մասնավորապես 8-րդ միջոցառման շահառու են անձինք, ովքեր մարտի 13-30 հանդիսացել են հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների,

վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայությունների,

մանրածախ առևտրի ծառայությունների (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների) վարձու աշխատղներ կամ անհատ ձեռնարկատերեր:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75