Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ԱԺ-ում մասնակցել է գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ քննարկմանը
14/04/2020 18:08
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ԱԺ-ում մասնակցել է գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ քննարկմանը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 14-ին կայացել է աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, բանկերի ներկայացուցիչներ:

Պատգամավորների տեղեկացմամբ` բազմաթիվ գյուղատնտեսներ իրենց են ներկայացրել մի շարք խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերել են Covid-19 հիվանդությամբ պայմանավորված տեղաշարժմանը, բանկերից վարկեր ստանալուն: Գյուղատնտեսները տեղեկացրել են, որ Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների աջակցության ծրագրերը ոչ բոլորին են հասու. բանկերը մի մասին վարկեր չեն տրամադրում ուշացումների պատճառով, իսկ մյուս մասին էլ` իրենց անհրաժեշտ գումարի չափով:

Քննարկման մասնակիցները պատասխանել են հնչեցրած հարցերին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերի երկրորդ միջոցառման կատարման ընթացքը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ միկրովարկի 417 հաստատված հայտ կա, տրամադրվել է 340 միլիոն 890 հազար դրամ, իսկ ընդհանուր հաստատված վարկերի հայտերը 536-ն են, տրամադրվել է 1,6 միլիարդ դրամ:

Կառավարության աջակցման ծրագրի երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվել է 249 վարկ, որը կազմել է 4090 միլիոն դրամ: Սակայն, ըստ փոխնախարարի,  այս թիվը ժամ առ ժամ փոխվում է:

Նշվել է, որ տեղեկատվությունը տրամադրվել է Կենտրոնական բանկի կողմից:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը նշել է, որ իրենց բանկում առկա է 7141 վարկի տրամադրման դիմում: Նա նաեւ կարեւորել է այն փաստը, որ գյուղատնտեսական վարկը տրամադրվում է առանց գրավադրման: Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում դժվարացել է նաեւ բանկերի աշխատակիցների աշխատանքը: Դիմումատուների տվյալների հավաստիության ստուգման նպատակով այցելություններ չեն իրականացվում եւ այս պայմաններում նախապատվությունը տրվում է բանկի հաճախորդներին: Ըստ նրա` խնդրահարույց է հատկապես խոշոր վարկերի տրամադրման հարցը: Մասնավորապես, նմանատիպ վարկ ստանալու համար դիմել են ծաղկաբույծներն ու գյուղմթերքներ արտադրողները, որոնք, սակայն, կարող են ունենալ իրացման խնդիրներ:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաեւ չօգտագործվող հողերի խնդրին: Ոլորտի պատասխանատուները նշել են, որ  հարցն ուսումնասիրվում է, Արմավիրի մարզում նախատեսվում է նաեւ պիլոտային ծրագիր իրականացնել, որն էլ հնարավորություն կտա ճիշտ պատկերացում կազմել խնդրի վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` պատգամավորները շնորհակալություն են հայտնել ոլորտի ներկայացուցիչներին եւ նշել, որ առաջիկայում եւս կլինեն նմանատիպ քննարկումներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52