Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
Պետությունը փոխանցել է 486 հազար աբոնենտի սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարների մի մասը
20/04/2020 13:33
Կիսվել

Պետությունը փոխանցել է 486 հազար աբոնենտի սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարների մի մասը

Պետությունը աջակցության միջոցառման շրջանակում արդեն փոխանցել է 486 հազար աբոնենտի սպառած էլեկտրաէներգիայի և գազի գումարների մի  մասը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

 

Լրագրողը հիշեցրել էր, որ մինչև 30 հազար դրամ գազ սպառողների վճարները 30 տոկոսի չափով կփոխհատուցվեն, նա հետաքրքրվել էր, թե երբ է դա ուժի մեջ մտնելու, նշել էր՝ շատ սպառողներ կատարել են իրենց վճարումները և չեն նկատել փոփոխություն:

 

 «Արդեն կատարվել են նշված փոխանցումները: Շուրջ 486 հազար աբոնենտի փոխանցվել են հոսանքի և էլեկտրաէներգիայի վճարները: Եվ քաղաքացիները, շատ հնարավոր է, որ դրա մասին տեղեկացված չլինեն, որովհետև ծանուցում չենք անում: Նրանք դրա մասին կարող են իմանալ՝ տեսնելով իրենց հաշիվների քաղվածքները»,-ասաց Սարգսյանը:

 

Կան մարդիկ, որոնք արդեն վճարել էին իրենց սպառած էլեկտրաէներգիայի և գազի համար: Այդ դեպքում աջակցության գումարը, որն արդեն նրանց անձնական հաշվիների վրա է,  որպես կանխավճար կօգտագործվի հաջորդ ամիսների սպառման համար:

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառման համաձայն՝ փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն պետության կողմից: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառման գծով 10 001-30 000 դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001-10000 դրամ։ Աջակցությունը տրամադրվում է 30 տոկոսի չափով։ Կառավարությունն ավելի վաղ հաստատել էր նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, 2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: 11-րդ միջոցառման շահառուներին աջակցություն կտրամադրվի 50 տոկոսի չափով։

 

Աննա Գրիգորյան

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41