Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
«Խելացի» անասնաշենքեր կառուցելու համար ներկայացվել է 247 հայտ
22/04/2020 14:43
Կիսվել

«Խելացի» անասնաշենքեր կառուցելու համար ներկայացվել է 247 հայտ

Պետության կողմից իրականացվող «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակում 247 հայտ է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«2020թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում ստացել ենք մոտ 53 դիմում-հայտ։ Ընդհանուր առմամբ, ունենք 247 հայտ, որոնցից 7 անձ արդեն առաջին փուլով փոխհատուցվել է։ Ունենք հավաստագիր ստացած 24 դիմումատու, որոնք արդեն կնքել են պայմանագիր ու կառուցում-վերակառուցում են իրենց անասնաշենքերը»

Պետության աջակցության երեք մոդել է նախատեսված՝ կախված ֆերմայի մակերեսից և կովերի քանակից: Առաջին մոդելն է՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Այս դեպքում կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ, որից 5.5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։ Երկրորդ մոդելը՝ 281- 450 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ, պետության կողմից փոխհատուցումը՝ 11.5 մլն դրամ: Երրորդ մոդելն է՝ 451 և ավելի քառակուսի մետր տարածքով՝ առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ, փոխհատուցումը՝ 17.5 մլն դրամ։

Նորայր Շողիկյան

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88