Ֆինանսական

USD BUY - 366.00+0.50 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 104.25+0.01 WTI - 96.60-0.89
COMEX:  GOLD - 4521.00-0.41 SILVER - 75.89-0.68
COMEX:  PLATINUM - 1939.70-1.39
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 159.19+0.12 EUR/GBP - 1.1602-0.05
FOREX:  EUR/USD - 1.1602-0.05 GBP/USD - 1.3427+0.04
STOCKS RUS:  RTSI - 1161.58-2.03
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.58 NASDAQ - 26343.97+0.19
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.22 CAC40 - 8115.75+0.37
STOCKS EUR:  DAX - 24888.56+1.15
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
2020թ. հունվար-մարտին ՀՀ բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 12.83%-ով
23/04/2020 14:25
Կիսվել

2020թ. հունվար-մարտին ՀՀ բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 12.83%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2020թ. հունվար-մարտ ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2019թ. համանման ցուցանիշի համեմատ աճել է 11.95%-ով կամ 163 մլն դրամով՝ կազմելով 1.53 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 24-րդ հորիզոնականում է։

Երկրորդն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 1.49 մլրդ դրամ վճարված հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 39.27%-ով կամ 420 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 26-րդն է։

Երրորդ հորիզոնականում Հայբիզնեսբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 1.23 մլրդ դրամ։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 3.34%-ով կամ 42.7 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 32-րդ հորիզոնականում է։

Չորրորդ տեղում Ինեկոբանկն է՝ վճարած 1.12 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10.8%-ով կամ 109.2 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 38-րդ հորիզոնականում է:

Արդշինբանկը հինգերորդն է՝ 1.08 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.37%-ով կամ 49.33 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 41-րդն է։

Վեցերորդ տեղում է Կոնվերս բանկը՝ 0.99 մլրդ դրամ վճարված հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17.68%-ով կամ 148.7 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 48-րդ հորիզոնականում է։

Յունիբանկը յոթերորդն է՝ 0.8 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.17%-ով կամ 200.6 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում է։

Հայէկոնոմբանկն ութերերդն է՝ վճարած 0.72 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.75%-ով կամ 32.55 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 61-րդ է։

ՎՏԲ-Հայաստան բանկն իններորդն է՝ 0.7 մլրդ դրամ։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 62.41%-ով կամ 270.8 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 63-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը տասերորդն է՝ 0.67 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 25.52%-ով կամ 136 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 66-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 11-րդն է՝ վճարված 0.6 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.63%-ով կամ 3.8 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 77-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 12-րդն է՝ 0.47 մլրդ դրամ։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18.53%-ով կամ 73.2 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 93-րդ հորիզոնականում է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 13-րդն է՝ 0.38 մլրդ դրամ։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 13.42%-ով կամ 58.25 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 117-րդն է։

ԱյԴի բանկը 14-րդն է՝ վճարած 0.34 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.96%-ով կամ 3.2 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 134-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 15-րդն է՝ 0.18 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18.58%-ով կամ 28.3 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 237-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 16-րդն է՝ վճարած 0.15 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 14.14%-ով կամ 24.5 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 281-րդն է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 0.07 մլրդ դրամ։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 30.52%-ով կամ 15.5 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 601-րդ հորիզոնականում է։

Բանկերի կողմից 2020թ․ հունվար – մարտին ընդհանուր առմամբ մուծվել է 12.51 մլրդ դրամ հարկ, ինչը 2019թ. համանման ցուցանիշը գերազանցում է 12.83%-ով կամ 1.42 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.09%-ը։ 2019թ. նույն ժամանակահատվածում նշված ցուցանիշը 5.02% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 22/04/20 դրությամբ՝ 479.81 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 26.07 մլն դոլար։

2020թ. առաջին եռամսյակում ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 0.42 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է ՎՏԲ Հայաստան բանկը՝ 62.41%-ով։

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32