Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի մեծությունը կազմում է շուրջ 136 մլրդ դրամ. Հրայր Ասլանյան
06/05/2020 19:11
Կիսվել

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի մեծությունը կազմում է շուրջ 136 մլրդ դրամ. Հրայր Ասլանյան

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը ներկայացրել է իրենց կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ծավալն ու ներդրումային շրջանառությունը։

– Որքա՞ն է կազմում Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի մեծությունը։

– Ամունդի-Ակբայի կենսաթոշակային ֆոնդերն առաջին կուտակային հատկացումները ստացել են դեռևս 2014թ. մարտ ամսին։ Դրանից հետո կուտակային հատկացումները և ընդհանուր ակտիվների մեծությունը շարունակաբար աճեցին, հատկապես 2018-ի հուլիսից հետո, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ միացան կենսաթոշակային ֆոնդերին։ 2020-ի մարտի վերջին դրությամբ Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի մեծությունը կազմում է շուրջ 136 մլրդ դրամ։

– Ներկայումս որտե՞ղ են ներդրված կենսաթոշակային ֆոնդերի միջոցները։

– Նշեմ, որ ֆոնդերի միջոցների 60 տոկոսը պետք է ներդրվի դրամային գործիքներում, որն ամրագրված է օրենսդրությամբ։ Իսկ ներդրումներն այժմ կատարված են ՀՀ-ում կորպորատիվ և պետական պարտատոմսերում և ժամկետային ավանդներում։ Ուզում եմ նշել, որ 2019-ը շրջադարձային էր. նախ, որոշ ընկերություններ, որոնք ոչ ֆինանսական հատվածից էին, սկսեցին պարտատոմսեր թողարկել, որոնցում նաև ներդրում արեցին մեր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը, ապա նաև այն կարևոր նախագծերը և նախաձեռնությունները, որոնցում Ամունդի-Ակբան ակտիվ մասնակցություն ունեցավ։ Դրանցից ուզում եմ առանձնացնել ԵՄ-ՀՀ ֆոնդը, որը մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ է և ներդրումներ է կատարելու առանձին ընկերությունների կապիտալում, որոնք գործում են տնտեսության տարբեր հատվածներում։ Ամունդի-Ակբան, լինելով տվյալ ֆոնդում առաջին և խոշորագույն ներդրողներից մեկը, հանձն առավ իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի միջոցները ներդնելու տվյալ ֆոնդի մեջ՝ նման կերպ դիվերսիֆիկացնելով ինչպես հայաստանյան ներդրումները, այնպես էլ նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։ Եթե ընդհանուր ներկայացնեմ ներդրումների դիվերսիֆիկացիան, ապա այն ներդրված է աշխարհի հազարավոր ընկերություններում, որոնք գործունեություն են ծավալում առանձին երկրներում, աշխարհամասերում, ներդրված են տարբեր ակտիվների դասերում՝ արտահայտված  տարբեր արժույթներով։

– Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ինչպե՞ս է ազդում ֆոնդերի եկամտաբերության վրա։ Առհասարակ ինչպիսի՞ն են ֆոնդերի կառավարման 6 տարվա արդյունքները։

– Նշեմ, որ կորոնավիրուսի բռնկումը բացասաբար է անդրադառնում ամբողջ աշխարհի ֆինանսատնտեսական համակարգի վրա, որն առավել խիստ է արտահայտվում հատկապես բաժնետոմսերի շուկայի վրա, որտեղ անկումը կազմում է առանձին ինդեսների գծով 20 և ավելի տոկոս։ Բնականաբար հայաստանյան այն կենսաթոշակային ֆոնդերը, որոնք ունեին որոշակի ներդրումներ բաժնետոմսերում, չէին կարող անմասն մնալ այդ զարգացումներից։ Բայց կարող եմ նշել, որ մեր դեպքում դա բավական զուսպ էր՝ շնորհիվ մեր գործողությունների, ինչպես նաև ֆոնդերի դիվերսիֆիկացիայի, որն առանցքային դեր ունի կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ընթացքում։ Քանի որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ, դրանց եկամտաբերությունն անհրաժեշտ է դիտարկել երկար ժամանակահատվածի ընթացքում։ Կան անկումներ, որոնց սովորաբար հաջորդում է աճի առավել երկար ժամանակահատվածներ։ Ամունդի-Ակբայի գործունեության վերջին 6 տարիների փորձը փաստում է, որ, այո, ունեցել ենք անկումներ, բայց գրեթե միշտ դրանց հաջորդել է աճի առավել երկար ժամանակահատված։ Ներկայացնելով Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները՝ նշեմ, որ որոշ ֆոնդերի դեպքում դրանք եղել են փոքր-ինչ բացասական՝ տատանվելով -1,1-ից մինչև -1,3 տոկոսի շրջանակներում, բայց եթե մենք դիտարկենք առավել երկար ժամանակահատված՝ ստեղծման պահից տարեկան միջին եկամտաբերությունը, ապա այն կազմել է 8,7-ից 9,1 տոկոս՝ կախված ֆոնդի տեսակից։ Սա նշանակում է, որ մինչ այժմ նման անկումները հնարավորություն են եղել մեր մասնակիցների համար՝ կենսաթոշակային ֆոնդերը ձեռք բերել առավել նպաստավոր պայմաններով և օգտվել դրանց երկարաժամկետ աճի հնարավորությունից։

– Ի՞նչ սկզբունքներով է Առաջնորդվում Ամունդի-Ակբան կենսաթոշակային ֆոնդերը կառավարելիս։

– Ամունդի-Ակբան առաջնորդվում է մասնակիցների լավագույն շահերից ելնելով՝ օգտվելով Ամունդիի ընձեռած տեխնիկական աջակցությունից և էքսպերտիզայից։ Կարևոր սկզբունք է նաև դիվերսիֆիկացիան, որն, ինչպես նշեցի, առանցքային դեր է խաղում կենսաթոշակային ֆոնդերը կառավարելու ընթացքում։ Կուզեի ընդգծել նաև համապատասխանության, մասնավորապես՝ թափանցիկության սկզբունքը, որը շատ կարևոր է ոչ միայն մեր աշխատելաոճում, այլ նաև այն ընկերությունների ու նախագծերի նկատմամբ, որտեղ ներդրվում են կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները։ Սա այն ոլորտն է, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է շուկան բարելավվում՝ ի շնորհիվ նաև Ամունդի-Ակբայի հանձնառության։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75