Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է տնտեսավարողներին ձեռնպահ մնալ զեղչերին առնչվող խախտումներից
21/05/2020 15:40
Կիսվել

ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է տնտեսավարողներին ձեռնպահ մնալ զեղչերին առնչվող խախտումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել զգուշացում տալ ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ հորդորելով իրենց գործունեության ընթացքում ձեռնպահ մնալ հետևյալ գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները.

  • ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,
  • «մինչև» բառը կամ զեղչի կիրառման բացառությունների վերաբերյալ տեղեկատվությունը զեղչի չափի վերաբերյալ տեղեկատվության համեմատ ավելի մանր տառաչափով, ոչ տեսանելի կամ ոչ ընթեռնելի նշելուց,
  • մինչև զեղչի հայտարարումը ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏՄՊՊՀ-ն արձանագրում է, որ վարչական վարույթների արդյունքում Հանձնաժողովը բազմիցս խախտումներ է բացահայտել տնտեսավարողների կողմից ապրանքների իրացման և գովազդի ժամանակ ապրանքի գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ: «Մասնավորապես, բազմաթիվ տնտեսվարողներ ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս նշում են այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը: Օրինակ՝ տնտեսավարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ, կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ, կամ միայն որոշակի տեսականու համար: Հանձնաժողովի գործունեության ընթացքում բացահայտվել են նաև դեպքեր, երբ զեղչի չափի վերաբերյալ տեղեկությունը նշվում է մեծ տառաչափով, տեսանելի և ընթեռնելի, իսկ մանր տառերով կամ ոչ տեսանելի կամ անընթեռնելի նշվում է «մինչև» բառը կամ այն բացառությունները, որոնց դեպքում զեղչը չի կիրառվում: Հանդիպում են նաև իրավիճակներ, երբ տնտեսավարող սուբյեկտները նախապես բարձրացնում են ապրանքի գինը, այնուհետև հրապարակում տեղեկատվություն, որ գործում է զեղչ, և արդյունքում ստացվում է, որ զեղչի կիրառումից հետո սահմանված գինն ավելի բարձր է կամ հավասար է նախկինում սահմանված գնին:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով»,- ասված է ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։ 

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44