Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
Կենտրոնական բանկի նախորդ տարվա վարչական ծախսերը կազմել են շուրջ 6.6 մլրդ դրամ
05/06/2020 19:24
Կիսվել

Կենտրոնական բանկի նախորդ տարվա վարչական ծախսերը կազմել են շուրջ 6.6 մլրդ դրամ

Կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2019-ին կազմել են 6,6 մլրդ դրամ, թեև նախահաշիվը 7,2 մլրդ դրամ է եղել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝

«ԿԲ-ի 2019-ի վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 7,2 մլրդ դրամ, որի գծով գրանցվել է 92 տոկոս կատարողական՝ 6,6 մլրդ դրամ: Վարչական ծախսերն ընդգրկում են ապարատի պահպանման, լրատվական տեղեկատվության և մասնագիտկան գրականության ձեռք բերման, տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման և ծառայողական նպատակով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը, ինչպես նաև չնախատեսված ծախսերը»,-ասաց Ջավադյանը:

2019-ին ծախսերի 98 տոկոսը կազմել են ապարատի պահպանման ծախսերը, որի գծով կատարողականը կազմել է 93 տոկոս՝ 6,48 մլրդ դրամ: Մյուս հոդվածների գծով ևս գրանցվել է ցածր կատարողական և նախորդ տարվա նկատմամբ նվազման միտում:

Կապիտալ ներդրումների մասով ծրագիրը կատարվել է 89 տոկոսով: Կապիտալ ներդրումների 95 տոկոսը կազմում են ներդրումներ ԿԲ խնդիրների հետ ուղղակիորեն առնչվող այլ իրավաբանական անձանց կապիտալում, որը 2019-ին կազմել է 12 մլրդ դրամ: ԿԲ-ն 2019-ին շարունակել է ֆինանսավորել սոցիալական նշանակության և ընդհանուր հիփոթեքային շուկայի գծով ծրագրերը:

Աննա Գրիգորյան

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6