2009Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊՈՂՊԱՏԻ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՐՃԱՏՎԵՆ 14,9%-ՈՎ
Պողպատի Համաշխարհային Ասոցիացիայի (World steel association) հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն պողպատի իրացման ծավալները, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, այս տարվա ընթացքում կարող են զգալի կրճատվել: Այս կանխատեսումների համաձայն 2009թ. ընթացքում պողպատի սպառման ծավալների առավելագույն անկում` ավելի քան 32%, կգրանցվի NAFTA երկրներում (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա), իսկ Եվրամիության և ԱՊՀ երկրներում պողպատի սպառման ծավալները կկրճատվեն համապատասխանաբար 28,8%-ով և 23,1%-ով: Պողպատի սպառման ծավալների առավել փոքր անկում կանխատեսվում է Ասիայում` մոտ 8,1%: