![ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ, ԴՈԼԱՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 24/06/09](https://b24.am/pub/uploads/2009/06/euro_dollar3322_809218138.jpg)
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ, ԴՈԼԱՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 24/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն ֆունտի, ռուբլու և եվրոյի նկատմամբ դրամի փոխարժեքը նվազել է, իսկ դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նվազել է 0.99 դրամով և կազմել 361.19 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը աճել է 9.48 դրամով և կազմել 597.95 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը աճել է 5.34 դրամով և կազմել 509.13 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.09 դրամով և կազմել 11.59 դրամ մեկ ռուբլու դիմաց: