Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 19,5%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 32,8 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
25/06/2009 12:10
Կիսվել

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 19,5%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 32,8 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Մասնավոր անձանց կապիտալի կառավարում իրականացնող Merrill Lynch և խորհրդատվական Capgemini ընկերությունները հրապարակել են «Համաշխարհային բարեկեցություն 2009» տարեկան հաշվետվությունը, որի համաձայն աշխարհի ամենահարուստ մարդկանց համախառն կապիտալը 2008թ. ընթացքում կրճատվել է 19,5%-ով և կազմել 32,8 տրիլիոն դոլար: Հաշվետվության համաձայն` խոշոր զուտ կապիտալ ունեցող անձանց թիվը 2008թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 14,9%-ով, իսկ գերխոշոր զուտ կապիտալ ունեցող անձանց թիվը նույն ժամանակահատվածում կրճատվել է 24,6%-ով: Նշենք, որ 2008թ. խոշոր զուտ կապիտալ ունեցողների թիվը Ռուսաստանում նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 28,5%-ով և կազմել 97100 մարդ: Զուտ կապիտալի առավել խոշոր կուտակումներ, ինչպես և նախորդ տարիների ընթացքում, գրանցվել է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում, իսկ նշված տարածաշրջաններում այս ցուցանիշի առավել մեծ արդյունք գրանցվել է համապատասխանաբար ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Գերմանիայում: Այս երեք երկրներում են բնակվում աշխարհի առավել հարուստ մարդկանց մոտ 54%-ը, իսկ հարուստ բնակչության ցուցանիշով չորորդ տեղում է հայտնվել Չինաստանը: Նշենք, որ խոշոր զուտ կապիտալ ունեցող անձանց թիվը 2008թ. ընթացքում ԱՄՆ-ում կրճատվել է 18,5%-ով և կազմել 2,5 մլն մարդ: ԱՄՆ-ն այս ցուցանիշով այժմ գլխավորում է հարուստ բնակչություն ունեցող երկրների ցուցակը: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց կաճի նաև խոշոր զուտ կապիտալ ունեցող բնակչության թիվը, և 2013թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց համախառն կապիտալը կարող է կազմել 48,5 տրիլիոն դոլար:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58