ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7,3%-ՈՎ
Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ալյումինի արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 7,3%-ով: Ալյումինի արտադրության ծավալների անկումը մեծապես պայմանավորված է ներքին և արտաքին շուկաներում պահանջարկի կրճատմամբ: Ալյումինի արտադրության ծավալների առավել մեծ անկում գրանցվել է Ուրալում և Ռուսաստանի եվրոպական մասում գործող ձեռնարկություններում: