
FORBES – ԱՄՆ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ԳՆՈՂՆԵՐ ՉԿԱՆ
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է վաճառքի հանված ամերիկյան ամենաթանկ առանձնատների ցուցակը: Ցուցակի առաջին տեղում է Լոս Անջելեսի Բևերլի Հիլզ թաղամասում գտնվող Fleur de Lys առանձնատունը, որի արժեքը 125 միլիոն դոլար է:
Ցուցակի երկրորդ տեղում է Տախո լճի ափին գտնվող Tranquility առանձնատունը, որի արժեքը 100 միլիոն դոլար է: Առափատարների եռյակը եզրափակում է Լոս Անջելեսի արվարձաններից մեկում գտնվող Bel Air առանձնատունը, որի արժեքը կազմում է 85 միլիոն դոլար:
Forbes-ի տվյալներով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում թանկարժեք առանձնատների նկատմամբ պահանջարկը կտրուկ նվազել է: Մարդիկ պարզապես չեն գնում 100 միլիոն դոլար և ավելի արժեքով առանձնատներ: Անգամ 30 միլիոն դոլար արժողությամբ տների վաճառքը ԱՄՆ-ում դարձել է եզակի երևույթ: