Հանքարդյունաբերություն

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ. ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՄԵՏԱՂՆԵՐ ՉԻ ԳՆՈՒՄ
30/06/2009 14:43
Կիսվել

ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ. ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՄԵՏԱՂՆԵՐ ՉԻ ԳՆՈՒՄ

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը գրում է, որ Չինաստանը այլևս պահուստների համար պղնձի և այլ գունավոր մետաղներ չի գնելու: Չինաստանի ազգային զարգացման և բարեփոխումների կողմիտեի ներկայացուցիչ Յույ Դուն Մինը տեղեկացրել է, որ Չինաստանը գնել է 235 000 (համաշխարհային տարեկան արդյունահանման 1.3%) տոննա պղինձ, 590 000 առաջնային ալյումին (1.7%) 7 159 000 տոննա ռաֆինացված ցինկ (1.4%):

Ռուսական «Ուրալսիբ» ընկերության վերլուծաբան Նիկոլայ Սոսնովսկին նշում է, որ Չինաստանի կողմից գունավոր մետաղների մեծ ծավալի ձեռքբերման հետևանքով գունավոր մետաղների գները 2009թ.-ի սկզբից զգալիորեն աճել են: Մասնավորապես պղնձի գինը տարվա սկզբից աճել է 80%-ով, այլումինի գինը փետրվարին արձանագրած նվազագույն արժեքներից հետո աճել է 28%-ով, իսկ ցինկի գինը 2008թ.-ի դեկտեմբեր ամսից աճել է 49%-ով:

Յույ Դուն Մինի կարծիքով սույն շուկայական պայմաններում, երբ գունավոր մետաղների գները աճում են, այլումինի և այլ գունավոր մետաղների արդյունահանողները արդեն աշխատում են շահույթով, այդ պատճառով Չինաստանի կառավարությունը այլևս չի մեծացնի գունավոր մետաղների պահուստների ծավալները:

Նիկոլայ Սոսնովսկին իր հերթին նշում է, որ շատ ներդրողներ Չինաստանի իշխանություններին հետևելով սկսել են մեծ քանակի գունավոր մետաղներ ձեռք բերել, ինչը գունավոր մետաղների շուկայում մեծացրել է «սպեկուլյատիվ» կապիտալի ծավալը: Այժմ երբ Չինաստանի իշխանություններն այլևս մետաղներ չեն գնում գունավոր մետաղների շուկայում կարող է գների նվազման տենդենց սկսվել, իսկ դա կարող է բերել այն բանին, որ ներդրողները կսկսեն գունավոր մետաղների շուկայից իրենց միջոցները դուրս հանել: Սոսնովսկին կարծում է, որ այս ամենի հետևանքով մինչև տարվա վերջ պղնձի գները կարող են նվազել մինչև 3300-3500 դոլար մեկ տոննայի համար սահմանագիծը:

Սոսնովսկու կանխատեսումների հետ համաձայն չեն Unicredit Securities ընկերության վերլուծաբան Մարատ Գաբատովը, որը կարծում է, որ Չինաստանի կողմից գունավոր մետաղների ձեռք բերման դադարեցումը ամենևին էլ չի նշանակում, որ ներդրողները զանգվածաբար կսկսեն իրենց միջոցները դուրս հանել գունավոր մետաղների շուկայից: Jinrui Futures ընկերության վերլուծաբան Չժու Յան Չժուն էլ, իր հերթին համոզված է, որ եթե գունավոր մետաղների շուկայում գների անկում սկսվի, ապա Չինաստանի կառավարությունը նորից կսկսի գունավոր մետաղներ գնել:

Ամեն դեպքում Հայաստանի և մասնավորապես հայկական հանքարդյունաբերության ոլորտի համար ցանկալի չէ գունավոր մետաղների գների անկումը, քանի, որ ոլորտը, կառավարության օգտնությամբ, արդեն սկսում է վերականգնվել ճգնաժամի պատճառով արձանագրված անկումից:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90