Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ 55 ՏԱՐԵԿԱՆ Է
30/06/2009 18:52
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ 55 ՏԱՐԵԿԱՆ Է

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Լրանում է ՀՀ երրորդ նախագահի 55-ամյակը: «Բիզնես 24»-ի խմբագրությունը շնորհավորւմ է Մեծարգո Նախագահին և ցանկանում քաջառողջություն, արգասաբեր գործունեություն հանուն Հայաստանի զարգացման և առաջընթացի:

Ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ նախագահին իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է ուղղել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մաղթում եմ  Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր ձեռքբերումներ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի»,-նշված է գործադիր մարմնի ղեկավարի խոսքում:

Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեր 55-ամյակը:

Որպես պատասխանատու քաղաքական գործիչ Դուք շատ բան եք անում Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր հետեւողական քայլերը մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, բազմաբնույթ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Ջերմությամբ եմ հիշում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում Ձեզ հետ վերջերս կայացած հանդիպումները: Ինչպես միշտ, դրանք անցան կառուցողական եւ վստահության մթնոլորտում եւ կրկին փաստեցին, որ հայ-ռուսական հարաբերությունները մեծ ապագա ունեն: Վստահ եմ, որ այսպիսի բարենպաստ մթնոլորտն հետագայում եւս կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության խորացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:

Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր ձեռքբերումներ ի շահ հայ ժողովրդի: Երջանկություն եւ հաջողություն եմ մաղթում Ձեր հարազատներին եւ մտերիմներին»:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08