ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՇՐԱԳԻՐԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2009-2011 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու» մասին հարցը:
ՀՀանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2009-2011 թվականների ընթացքում իրականացվելիք ներդրումային ծրագրին՝ 61 մլրդ 615 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի, որից 2009 թվականին՝ 27 մլրդ 129 մլն դրամ:
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2009-2011 թվականների ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի, ինչպես նաև` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնման ու վերակառուցման միջոցով համակարգի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանն ու սպառողների սպասարկման որակի բարելավմանը: