ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
«ՀայՌուսգազարդ»-ից տեղեկացնում են, որ ընկերության համակարգում աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերի շրջանակում Ընկերության հաշվապահական հաշվառման վարչության աշխատակիցները ավարտեցին ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների գործնական ուսուցման դասընթացները, որոնք սկսվել էին 2008 թ. մայիսին:
Հուլիսի 1-ին անցկացված գիտելիքների ստուգման արդյունքում բոլոր աշխատակիցները դրական գնահատվեցին: Հաշվապահական հաշվառման վարչության պետ Ա. Ունանյանի խոսքով, բոլոր 18 աշխատակիցներն այսօր տիրապետում են համապատասխան գիտելիքների` հաշվապահական հաշվառումը միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու համար: