Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԻԱՄԻ ՏՆՕՐԵՆ ՍՈՒԼԵՅՄԱՆ ՋԱԶԻՐ ԱԼ-ՀԵՐԲԻՇԻՆ
14/07/2009 19:57
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԻԱՄԻ ՏՆՕՐԵՆ ՍՈՒԼԵՅՄԱՆ ՋԱԶԻՐ ԱԼ-ՀԵՐԲԻՇԻՆ

ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին։

ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) Հայաստանին աջակցում է 2004 թվականից: Մինչեւ այժմ իրականացված 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային երկու ծրագրերը հիմնականում ուղղված են եղել արտադրական ենթակառուցվածքների վերականգնմանը: Անցած տարվա դեկտեմբերին ստորագրվել է 14 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր, որի նպատակն է վարկերի ու ներդրումների միջոցով խթանել Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացումը:

Նկատի ունենալով ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի եւ անձամբ գլխավոր տնօրենի մեծ ներդրումը Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ամրապնդման, մասնավորապես գյուղական տարածքների զարգացման գործում, Հանրապետության Նախագահը հուլիսի 13-ին հրամանագիր է ստորագրել Սուլեյման Ջազիր Ալ- Հերբիշին Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրելու մասին:

Նախագահ Սարգսյանը պարոն Հերբիշին հանձնելով պարգեւը` գոհունակություն է հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կապակցությամբ եւ նշել, որ լուրջ աշխատանք է կատարվել գյուղական բնակավայրերի զարգացման, աղքատության կրճատման ուղղությամբ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի հնգամյա եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի արդեն տասնհինգամյա գործունեությունը մեր երկրում, որը մեծ նպաստ է բերել Հայաստանի գյուղական շրջանների բարենորոգմանը եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված քայլերին: Նախագահը կարեւոր է համարել ոչ միայն հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները, այլ նաեւ այն փորձը, աշխատանքի մշակույթը, որ ձեռք է բերվում համատեղ գործունեության ընթացքում: Նա նաեւ հույս է հայտնել, որ չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, համագործակցությունը կլինի շարունակական։

Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշը շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի պետական պարգեւը` այն համարել է իր ղեկավարած հիմնադրամի եւ իրենց ռազմավարական գործընկերոջ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, աշխատանքի արդյունքն ու գնահատականը, Հայաստանի հետ համագործակցության խորհրդանիշը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08