ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱՑՎԵԼ ԵՆ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտնում է, որ այսօր` ժամը 17:46-ին Beeline բջջային ցանցում համակցման կենտրոնում տեխնիկական խնդիրների առաջացման պատճառով նկատվել է կապի որակի անկում: Առաջացած խնդիրը լիովին վերացվել է ժամը 18:16-ին` 32 րոպեում:
«ԱրմենՏել»-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հիշեցնում, որ Beeline բջջային ցանցում չհաջողված զանգերի դիմաց գումար չի հաշվարկվում: